ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.07.2013

ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ. Նանե

Հայկական դիցարանի ռազմի, իմաստության և ողջախոհության աստվածուհին է: Աստվածների հայր Արամազդի դուստրը:
Նույնացվում է շումերական ծագում ունեցող, Բաբելոնի՝ երկնքի տիրուհի համարվող և Գիշերավորի աստվածուհի Նանեի հետ:
Նանեի կերպարում ժողովուրդը մարմնավորել է տան, ընտանիքի Մեծ մորը՝ նանեին, որին հետո հանդիպում ենք հայկական ժողովրդական էպոսում:
Հելլենիստական ժամանակների Հայաստանում Նանեն նույնացվել է հունական աստվածության Աթենաս դիցուհուն: Նանե անունն է կրել նաև հունական դիցաբանության Սանգարիս գետի դուստր և ծննդաբերության ոգի հավերժահարսը:
Նանե աստվածուհու պաշտամունքի գլղավոր մեհյանը եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում, որը, ինչպես շատ քրիստոնեական տաճարներ, ավերվել է քրիստոնեության տարածման շրջանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets