ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.07.2013

Լիսաբոնի գործողությունն արդար դատի համար թափված արյուն էր. գնահատում է զոհված Սիմոն Յահնիյանի եղբայրը

ԱՂԲՅՈՒՐ
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ. Արմենուհի Մխոյան):

Աշխարհի ուշադրությունը հայ դատին սեւեռելու նպատակով, 30 տարի առաջ՝ 1983 թվականի հուլիսի 27-ին, Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քըրճըլյան եւ Սարգիս Աբրահամյան մտան Լիսաբոնի թուրքական դեսպանատուն: Թուրք զինվորի կրակոցից զոհվեց 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք եւ իրականացնել երկու պայթյուն: Թեեւ շատ երկրներ 1915 թվականի ցեղասպանության մասին սկսեցին խոսել հենց Լիսաբոնյան հնգյակի գործողությունից հետո, սակայն տարիներ անց դեռ շատերը հայ երիտասարդների նահատակության մանրամասները աղավաղում են: «Արմենպրես»-ի թղթակիցը 1983 թվականի դեպքի մասին զրուցել է Սիմոն Յահնիյանի եղբոր` Զարեհ Յահնիյանի հետ, ով արդեն 10 տարի է, ինչ բնակվում է Գյումրիում:
- Դուք այսօր բնակվում եք Գյումրիում, թեեւ ծնվել եւ մեծացել եք Բեյրութում: Ինչու՞ կայացրիք Հայաստան տեղափոխվելու որոշումը:
- 2003 թվականին եմ առաջին անգամ եկել Հայաստան, թեեւ 3 տարեկանից Հայաստանն իմ մտքի եւ սրտի մեջ էր: Իմ ծնողներից, մանկապարտեզից եւ դպրոցից ստացած դաստիարակությունը, բոլորը Հայաստանի վերաբերյալ էին: Մենք Լիբանանը ընդունում էինք որպես ծննդավայր, իսկ հայրենիքը՝ Հայաստանը: 1983 թվականին, տեղի ունեցավ Լիսաբոնի գործողությունը՝ եղբորս գլխավորությամբ: Ես 19 տարեկան էի, Սիմոնը՝ 21: Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերն էին, բայց Հայաստանի համար շատ խաղաղ ժամանակներ էին: Դա նախադեպը չունեցող գործողությունն էր՝ խաղաղ պայմաններում երիտասարդներն իրենց կյանքը նվիրեցին ազգին: Սիմոնի այդ նահատակությունն էր պատճառը, որ ես եկա եւ մնացի այստեղ՝ ճակատագրի բերումով Գյումրիում գտնելով իմ կյանքի ընկերուհուն, ում հետ ընտանիք կազմեցի եւ երկու զավակ ունեցա: Որդուս կոչել եմ եղբորս՝ Սիմոնի անունով: 
Սիմոնն իր ձեւով էր Հայաստանին նվիրվել՝ Հայաստանով ապրած, հայության համար կյանքը նվիրած, ես էլ որոշեցի իմ ձեւով նվիրվեմ Հայստանին՝ գամ, մնամ եւ ինչ-որ օգուտ տամ: Բնականաբար, ես Սիմոնի ճանապարհը չէի կարող բռնել: Դա ամեն մարդու բանը չէ: Գիտե՜ք, հեշտ չէ: Եթե չլինեի Սիմոնի եղբայրը, գուցե պարբերաբար գայի, բայց չմնայի, բայց իմ առաքելությունն ուրիշ է՝ այստեղ ստեղծել իմ գործը եւ զբաղվում պատանիներին հայեցի դաստիրակությամբ, որը, մասամբ հաջողվել է:
- Տարիներ անց ինչպիսի՞ գնահատական կտաք Լիսաբոնյան հնգյակի գործողությանը:
- Արժեւորելով այդ նահատակությունը՝ 30 տարի անց, կարծում եմ այն էական բան չի փոխել, բայց որպես քարոզչական գործողություն՝ հասավ իր նպատակին՝ ավելի քան 20 պետություն, այդ գործողությունից հետո, ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն ես այն կոչում եմ «Լիսաբոնյան ձախողված» գործողություն: Ցավոք սրտի, այն պետք է արթնացներ նաեւ հայությանը՝ իմանալու, թե ով է իր թշնամին, չստացվեց: Պարզապես վատ եմ զգում, որ մինչեւ օրս շատերը կա’մ չգիտեն այս դեպքի մասին, կա’մ ունեն թյուր կարծիք: Լիսաբոնյանի հնգյակին շփոթում են ԱՍԱԼԱ-ի հետ: Թեեւ շատերն անգիտակցաբար, կամ անտեղյակության պատճառով այն ահաբեկչություն են կոչում, բայց դա այդպես չէ՝ ինչպե՞ս կարելի է այդ գործողությունը կոչել ահաբեկչություն, եթե 5 երիտասարդ իրենք իրենց զոհեցին՝ ոչ մի այլ զոհ չպահանջելով:
1983 թվականին Պորտուգալիայի նախագահ Մարիո Սուարեշը հրահանգ տվեց ոստիկանությանը ներխուժել դեսպանատուն եւ վերջ դնել դեսպանատան գրավմանը, բայց տղաները մինչ այդ արդեն իրենք իրենց պայթեցրել էին: Ինքը՝ Սուարեշը, այդ գործողությունից մեկ տարի անց լրագրողներին եւ հայ երիտասարդներին հայտարարեց, որ առաջին անգամ իմացավ հայության արդար պահանջի մասին միայն Լիսաբոնի գործողությունից հետո եւ այդ գործողությունն ինքը ահաբեկչություն չորակեց, այլ ՝ արդար դատի համար թափված արյուն:
- Ի՞նչ հիշատակի միջոցառումներ են նախատեսված այս տարի:
-Լիբանանում, անշուշտ, բոլոր տարիների նման, անտեղ որտեղ տղաները ծնվել են եւ թաղված են՝ Բուրջ Համուդի գերազմանատանը, հիշատակի մրջոցառում կանցկացվի: Միջոցառումներ կանցկացվեն նաեւ շատ երկրներում: Հայաստանում մինչ այս երբեք այն պաշտոնապես չի նշվել, բայց այս տարի կազմված է հանձնախումբ, որն էլ կզբաղվի այդ գործերով: Չնայած գտնում եմ, որ այս տղաները փառաբանվելու կարիքը չունեն, դա պետք է լինի ինքնաբուխ, պարզապես իրականությունը բարձրաձայնելու կարիքը կա, որպեսզի քարոզչության նպատակով այլեւս երիտասարդի արյուն չթափվի: Լիսաբոնի գործողության արմատները չեն չորացել եւ չեն չորանա, հաջորդ սերունդները պետք է որոշեն՝ արժե՞ այն վերակենդանացնել, թե պետք է վերջնականապես թաղել այդ գաղափարը:
- Ձեր ծնողներից դուք հայեցի դաստիարկություն եք ստացել, նույն ոգով եք մեծացնում Ձեր զավակներին:
-Երեք տարեկանից մենք մեր ընտանիքում առավոտից երեկո միայն հայրենասիրական երգեր էինք լսում: Հայրս մեր ականջը լցնում էր այս ու հայաստանյան երգիչների՝ Ռուբեն Մաթեւոսյանի, Հովհաննես Բադալյանի, Օֆելյա Համբարձումանի եւ այլոց երգերով: Մանկական երգեր չէինք լսում: Իմ, եղբորս եւ քրոջս համար մեծ դեր ուներ հայրս՝ Խաչերը, թեեւ, աշխատանքի բերումով, պարբերաբար արտագնա աշխատանքի էր մեկնում Աֆրիկա: Շատ խիստ էր եւ շատ հետեւողական մեր հայեցի դաստիարակության գործին: Այդ գործում իր տեղն ուներ նաեւ Լիբանանի ազգային դպրոցը: Հայրենասիրական ոգի եւ քրիստոնեավայել դաստիրակություն փորձում եմ նաեւ ես իմ զավակներին տալ: Դա յուրաքնչյուր հայի պարտականությունն է:
25 Հուլիս, 2013
http://armenpress.am/arm/news/727343/lisaboni-gortsoxutyunn-ardar-dati-hamar-tapvats-aryun.html

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets