ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հակոբ Մելքումյան

Հակոբ Արշակի Մելքումյան (ռուս.՝ Мелькумов Яков Аркадьевич, 1885թ. դեկտեմբերի12 (24), Շուշի, Արցախ, - 1962թ. հուլիսի 3, Մոսկվա), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935): «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ:

Բանակ է զորակոչվել 1907 թվականին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին: 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը: 1918 թ. ամռանից 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա: 1919թ. վերջերից 1-ին Տուրկեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար: Մասնակցել է Բուխարայի գրավմանը: 1920-23թթ. մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը:
1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի: Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը: 1924թ. նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար: 1924-31թթ. նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները: 1934-37թթ. զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը: 1937թ. հունիսին ձերբակալվել է: «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկման: 1954թ. ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել է:

Աղբյուրներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets