ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Նորայր Դաբաղյան

Նորայր Հարությունի Դաբաղյան (1904, օգոստոսի 5 - 1955, հուլիս 12), հայ գրականագետ, պրոֆեսոր (1936-ից), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1914-ին հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա`  Երևան։ Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց։
1922-ին ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը` ընդունվել և 1925-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, իսկ 1932-ին` Մոսկվայի կարմիր պրոֆեսուրան։ 1927-1930-ին եղել է «Գրական դիրքերում», 1936-37-ին` «Խորհրդայի գրականություն» ամսագրերի, իսկ 1930-1936-ին` «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1935-1937-ին` ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչը։
1937-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր։
Ն. Դաբաղյանը 1920-30-ականների գրական կյանքի աչքի ընկնող դեմքերից է, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ։ Գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից պայքարել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ։ Եղիշե Չարենցի արդարացումից հետո` 1954-ին, «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին` հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների` ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները։
1940-1955-ին դասխոսել է Երևանի պետական համալսարանում և Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում։

Ն. Դաբաղյանի երկերի մատենագրություն
Ինչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ, Երևան, Պետհրատ, 1928։ 
Պրոլետգրականության ֆրոնտում (հոդվածների ժողովածու, գրքում տեղ է գտել Ն. Դաբաղյանի «Գրական մեշչանականություն ու պանիկյորության լեղապատառ մունետիկը» հոդվածը), Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1930, 200 էջ։ 
Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին, Երևան, Կուսհրատ, 1934, 48 էջ։ 
Եղիշե Չարենց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։ 
Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ։ 

Աղբյուրներ
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 136։ 
Կենսագրական հանրագիտարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2009, էջ 27։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets