ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Լուիզ Մանուկյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933թ. մայիսի 19-ին, ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Դետրոյտ քաղաքում: Նա հասարակական գործիչ և բարերեր, ՀԲՄԸ ցկյանս նախագահ, ՀՀ Ազգային հերոս Ալեք Մանուկյանի դուստրն է: 
Սովորել է Դետրոյտի Սառա Լորենսի քոլեջում, ապա Յեյլի համալսարանում: Նա ՀԲԸՄ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1960-ական թթ.` որպես կամավոր աշխատելով կանանց կլինիկաներում, սոցիալական օժանդակության և մշակութային ծրագրերում: 
1975թ. տեղափոխվել է Նյու Յորք, ընտրվել Հայ եկեղեցու Արևելյան թեմի գանձապահ, Սուրբ Ներսես ճեմարանի ավանդատու: 
1981թ. ընտրվել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, 1987թ.` վարչության գործադիր փոխնախագահ: 
1989-2002թթ. եղել է ՀԲԸՄ նախագահ: 
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ կազմակերպել է բարեգործական, մարդասիրական ծավալուն օգնություն աղետից տուժած բնակավայրերին ու բնակչությանը: 
Դպրոցաշինության, կրթական օջախների վերանորոգման, մշակութային գործի ծավալման և զարգացման, մանկատների, ծերանոցների և այլ բարեգործական ծրագրերի շրջանակում 1990-1999թթ. հանգանակել է 40 մլն. դոլար և նվիրել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: 
992թ. նրա նախաձեռնությամբ տպագրվել է ՀԲԸՄ նորություններ անգլերեն ամսագիրը, որը տպագրվում է 90 հազար տպաքանակով և որը տարածվում է անվճար: Ամսագրում արծարծվում են հայկական համայնքների կյանքին, նրանց հուզող խնդիրների պարզաբանմանը վերաբերող հարցեր: 
Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ է, պարգևատրվել է ՀՀ բարձրագույն շքանշաններով: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets