ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.07.2013

ԱՐԺԱՆԻ ԳՐՈՑ ՈՒ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ

ՏՎԵ՛Ք ԻՆՁ ՆԵՐՑԵՂԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՂ ՄԻ ՀԱՏԻԿ ՍԵՐՈՒՆԴ, ԵՎ ԵՍ ԿԱՊԱՀՈՎԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՏԵՂՆ ԱՐԵՎԻ ՏԱԿ:
Գ. Նժդեհ 

  • 1983 թվական, հուլիս 27
  • 10:30-Հինգ հոգանոց խումբ մտավ դեսպանատան շրջանակը:
  • 10:45-Դեսպանատան պահակների հետ բախում ունենալուց հետո դռան շեմքին ընկավ նրանցից մեկը:
  • 11:00-Զորավոր պայթյուն ու հրաձգության ձայներ է լսվում գրաված շենքից:
  • 11:35-Խումբը հեռաձայնով հայտարարեց, որ ոստիկանության միջամտութան դեպքում շենքը կպայթեցվի:
  • 12:00-Շենքի վերեվին հարկում սկսվում էհրդեհը:
  • 12:15-Ոստիկանությունը,շրջապատելով թաղը, իր «մասնավոր ուժերով» փակում է դեսպանատան երթևեկելի ուղիները: Կցորդի վիրավոր կինը և զավակը դուրս եկան շենքից:
  • 12:30-Փարիզի և Լիսաբոնի մի քանի օրաթերթեր ստանում են գործողության ստանձման նամակ «Հայ Յեղափոխական Բանակի» կողմից, որում հայտարարում էր. «որոշել ենք պայթեցնելով դեսպանատան շենքը` զոհել մեզ փլատակների տակ»:
  • 13:00-Շենքի վերին հարկը բոցերի մեջ է գտնվում:
  • 13:45-Ոստիկանությունը հարձակվում է շենքի վրա: Մի քանի րոպե հրաձգությունից հետո լսվում են ուժեղ պայթյուններ:
  • 14:00-Ոստիկանությունը, շենք մտնելով, փլատակների տակ գտնում է 5 ածխացած դիակներ:
  • 14:45-Պետական աղբյուրները պաշտոնապես հայտարարեցին գործողության ավարտը,հայտարարելով «Խմբի անդամների ռումբի պայթյունով ինքնասպան դարձան»:
  • 19 սեպտեմբեր 1983- Հինգ հերոսների մարմինները հասնում են Լիբանան:
  • 20 սեպտեմբեր 1983- Հազարավոր հայերի ներկայությամբ Բեյրութի եկեղեցում կատարվում է հինգ յեղափոխականների յուղարկավորությունը:


ԱՐԱՅԻ ՄԱՅՐԸ
«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցավիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած` ուրիշ զինւորներ ալ տրամադրելու ազգիս»:

ՍԻՄՈՆԻ ՔՈՒՅՐԸ
«Ֆիզիկական կուրուստիդ պատճառած կսկիծի խորությունը անչափելի է և անբացատրելի, բայց քայլած ճամփիդ և հետևած նպատակիդ վեհությունը նույնքան սուրբ է և սփոփիչ»:


ՎԱՉԵԻ ՀԱՅՐԸ
«Վաչեն և իր ընկերները օրինակ պետք է լինեն մեր նոր սերնդին: Այս անձնազոհ տղաների նկարները ամեն հայի սրտի մեջ պետք է փորագրվեն և նրանց ճամփան շարունակվի,առանց հուսահատության»:



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets