ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովհաննես Զ Սսեցի (1203 - 1221)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Զ ՍՍԵՑԻ
(Մեծաբարո) (1203–1221)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1203–ից: Հաջորդել է Գրիգոր Զ Ապիրատին:

Ծն. թ. և վայրը անհտ.: Մահացել է 1221–ի մայիսի 2–ին Սիս քաղաքում, ամփոփվել Դրազարկի վանքում:
Լամբրոնի բերդատեր Օշին Գանձակեցու թոռը, Կոստանդին Օշինյանի որդին: Նախապես վարել է Արքակաղնիի, ապա Դրազարկի վանքերի առաջնորդությունը, այնուհետև ընտրվել մայրաքաղաք Սսի արքեպիսկոպոս: Աջակցել է Հայոց Մեծ իշխան Լևոն II–ին` հանդուգն կաթողիկոս Գրիգոր Ե Քարավեժի ձերբակալման և բանտարկման գործում: Անցնելով կաթողիկոսական պարտականություններին` Հովհաննես Զ Սսեցին արգելել է Հայոց եկեղեցում գործածել թանկարժեք և
զարդարուն սպասքներ, իսկ նախկին սպասքները ծախսել է Հռոմկլայի բերդի ամրությունները վերակառուցելու համար:
Հովհաննես Զ Սսեցու աթոռակալման սկզբնատարիներին Սեբաստիայի թեմի առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսն իրեն հռչակել է կաթողիկոս և աթոռանիստը հաստատել Սեբաստիայի Ս. Նշան վանքում: Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ` այդ նույն ժամանակ Հովհաննես Զ Սսեցին գժտվել է Լևոն II արքայի հետ և դադարեցրել իր համագործակցությունն արքունիքի հետ: Հեթում պատմիչ գժտության պատճառը համարում է Հովհաննես Զ Սսեցու մերձավոր ազգականների` Կամարտիաս իշխանների բանտարկությունը: Լևոն II արքան, Հեթում Հեղու որդի և Հովհաննես Զ Սսեցու քրոջորդի Կոստանդնին, ինչպես նաև վերջինիս որդիներին` Ճոսլինին և Պաղտինին մեղադրելով անհավատարմության մեջ, հրամայել է բանտարկել, միաժամանակ մերժել բանտարկյալներին ազատելու Հովհաննես Զ Սսեցու միջնորդությունը: Այնուհետև արքայի հետ գժտված Հովհաննես Զ Սսեցին մեկուսացել է Հռոմկլայում, գրավել անհաշտ և հիշաչար դիրք: Այդ պատճառով 1207–ին Լևոն II–ի հրամանով Սսում հակաթոռ կաթողիկոս է ձեռնադրվել Մամեստիայի արքեպիսկոպոս Դավիթ Արքակաղնեցին:
1210–ականների սկզբներին, երբ վախճանվել են հակաթոռ կաթողիկոսներ Անանիա Սեբաստացին և Դավիթ Արքակաղնեցին, արքան ու կաթողիկոսը հաշտվել են, բանտից ազատվել են Կամարտիաս իշխաններ Ճոսլինն ու Պաղտինը: 1215–ի օգոստոսի 15–ին Հովհաննես Զ Սսեցին նախագահել է Լևոն II արքայի որդեգիր Ռուբեն–Ռայմոնդի գահաժառանգման օրհնության հանդեսը:
1218–ին Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսն աթոռանիստը Հռոմկլայից տեղափոխել է Դրազարկի վանք: Ժամանակակիցները նրան մեծարել են «Մեծաբարո» պատվանունով: 1219–ին` մահից առաջ` Լևոն ll արքան Հովհաննես Զ Սսեցուն կարգել է իր գահաժառանգի` մանկահասակ դուստր Զաբելի խնամակալ: Պատմիչներ Հեթումը և Միքայել Ասորին Հովհաննես Զ Սսեցու մահը սխալմամբ նշում են 1220–ի ամռանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets