ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ստեփանոս Դ Հռոմկլայեցի (1290 - 1293)

ՍՏԵՓԱՆՈՍ Դ ՀՌՈՄԿԼԱՅԵՑԻ
(Կլայեցի, Հռոմայեցի) (1290–1293)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1290–ից: Հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցուն:

Ծն. թ. անհտ., Բարձր Հայքի Եկեղյաց գավառ, Խախ ավան: Մահացել է 1293–ին Կահիրե քաղաքում: Աճյունն ամփոփվել է տեղի ասորական վանքում:
Մինչև կաթողիկոս դառնալը ուսանել, այնուհետև պաշտոնավարել է Հռոմկլա դղյակի կաթողիկոսարանում, որի հետևանքով ստացել է «Հռոմկլայեցի» մականունը: Այնուհետև դարձել է անապատական: Մատենագիրը նրան անվանում է «Այր լաւ եւ լի ամենայն առաքինութեամբ»: Ստեփանոս Դ Հռոմկլայեցին դեմ է եղել կաթոլիկ եկեղեցու հետ մերձեցմանը, ուստի լատինամետ Հեթում II թագավորը և Գրիգոր Անավարզեցի եպիսկոպոսը ջանացել են չեզոքացնել նրան իր նստավայր Հռոմկլայում, եկեղեցու առջև ծառացած խնդիրները լուծել են մայրաքաղաք Սիսում: Իսկ Կիլիկիայի Հայոց թագավորության դրությունը հետզհետե ավելի էր ծանրանում Եգիպտոսի սպառնալիքի պատճառով: Եգիպտոսի սուլթան Աշրաֆը, պարտության մատնելով խաչակիրներին, վճռեց գրավել նաև Կիլիկիան` այն դիտելով որպես Արևելքում քրիստոնյաների վերջին հենարան: Հեթում II–ը պատվիրակներ ուղարկեց Հռոմի պապի, Անգլիայի և Ֆրանսիայի թագավորների մոտ` օգնություն ստանալու հույսով, բայց ապարդյուն: 1292–ի մարտի 15–ին եգիպտական զորքերը պաշարեցին Հռոմկլա դղյակը, որը 1150–ից եղել էր Հայոց կաթողիկոսանիստը: Թշնամին Հռոմկլայի դեմ գործադրեց պարսպակործան մեքենաներ և կարողացավ գրավել այն 1292–ի հուլիսի 28–ին` կոտորելով և գերեվարելով նրա բնակիչներին, ավերելով Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին և Ս. Փրկիչ եկեղեցիները, ինչպես նաև կաթողիկոսի ապարանքը: Գերեվարվեց նաև Ստեփանոս Դ Հռոմկլայեցին` Գրիգոր Լուսավորչի Աջի հետ միասին: Նրան դրել են երկաթե կապանքների մեջ, տարել նախ` Դամասկոս, ապա` Կահիրե, որտեղ մեկ տարի բանտի մեջ մնալուց հետո վախճանվել է 1293–ին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets