ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մեսրոպ Ա Արտազեցի (1359 - 1372)

ՄԵՍՐՈՊ Ա ԱՐՏԱԶԵՑԻ
(1359–1372)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1359–ից: Հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 1372–ին Սսում: Ամփոփվել է Սիս քաղաքի հայրապետական հանգստարանում:
Մեսրոպ Արտազեցին նախապես եղել է Արտազի թեմի առաջնորդ և Ս.Թադեի վանքի վանահայր: Կոստանդին Գ Կեսարացու (1307–1322) կաթողիկոսության առաջին տարիներից սկսած` 1307–ի Սսի և 1309–ի Ադանայի ժողովների լատինամոլ որոշումների հետևանքով (Հաղորդության բաժակին ջուր խառնել, Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբեր 25–ին և այլն), հուզումներ էին առաջ եկել ժողովրդի և հոգևորականների միջև: Իր հայրապետական գործունեությամբ Մեսրոպ Ա Արտազեցին պայքարել է լատինամոլության դեմ և պաշտպանել Հայ եկեղեցու ավանդությունը, դավանությունն ու հնավանդ ծեսը: 1361–ին Կոստանդին IV թագավորի հետ համախորհուրդ նա գումարել է Սսի ժողովը` ժողովրդի և հոգևորականների միջև ծագած հուզումները հարթելու և կաթոլիկական ծեսերի դեմ պայքարելու համար:
Մեսրոպ Ա Արտազեցու կաթողիկոսության տարիներին ունիթորական շարժումը չկարողացավ ընդարձակվել Կիլիկիայում: Փոխարենը կաթոլիկությունն իր դիրքերը զորացրել է Արևելյան Հայաստանի գավառներում, ուր հաստատվել էր Թովմաս և Սամվել Ջահկեցի եղբայրների ջանքերով` 7 վանքերում ունենալով 100–ի չափ միաբաններ:
1364–ին Մեսրոպ Ա Արտազեցին հատուկ կոնդակով հիմնել է լեհահայոց արքեպիսկոպոսական թեմը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets