ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Պողոս Ա Սսե­ցի (1374 - 1377)

ՊՈՂՈՍ Ա ՍՍԵՑԻ
(1374–1382)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1374–ից: Հաջորդել է Կոստանդին Ե Սսեցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 1382–ին Սիս քաղաքում:
Եղել է Սսի կաթողիկոսարանի միաբաններից, աչքի է ընկել իր հեղինակությամբ ու ազդեցությամբ: Կաթողիկոս է ընտրվել Հայոց թագավորության չորս խնամակալների և բարձրաստիճան հոգևորականության հավանությամբ: Պողոս Ա Սսեցին կաթողիկոս է դարձել Կիլիկյան Հայաստանի ճգնաժամային իրավիճակում և ականատես եղել ազգային իշխանության անկմանը: Պողոս Ա Սսեցին օգնել է Լևոն Vl Լուսինյան արքային` հուսալով Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի հետ միասին հաղթահարել վտանգավոր կացությունն ու վերականգնել Կիլիկյան Հայաստանի երբեմնի փառքն ու հզորությունը: 1375–ին Պողոս Ա Սսեցին բոլոր եպիսկոպոսների ու վարդապետների, մայրաքաղաքի ամբողջ բնակչության հետ «մեծամեծ և փոքունք, արք և կանայք, եւ բազմութիւն երաժշտաց պէս պէս նուագարանօք», դիմավորել է Լևոն Vl Լուսինյանին և մեծ հանդեսով քաղաք առաջնորդել: Վերջինս ցանկանում էր լատինական ծեսով թագավոր օծվել, ինչը առաջ է բերել ոչ միայն Հայոց կաթողիկոսի, այլ նաև հասարակ ժողովրդի զայրույթն ու հակակրանքը:
Պողոս Ա Սսեցին ջանք չի խնայել` պաշտպանելու Հայոց եկեղեցու իրավունքներն ու սկզբունքները թագավորի և նրան շրջապատող լատինների ոտնձգություններից: Միաբանելով հայ իշխաններին` նրանց հետ միասին մասնակցել և իր ներկայությամբ ոգեշնչել է Սսի հերոսական պաշտպանությունը: Լինելով քաղաքական ճկուն մտքի և մեծ հմտությունների տեր անձնավորություն` անձամբ բանակցություններ է վարել արաբական միացյալ բանակի հրամանատար Աբուբաքրի հետ և, ելնելով ստեղծված ծանր դրությունից` որոշել է քաղաքը հանձնել:
1375–ի ապրիլին Պողոս Ա Սսեցին Լևոն Vl թագավորի և այլևայլ մեծամեծ իշխանների հետ` գերեվարվել է Հալեպ, ապա` Կահիրե: 1375–ի վերջերին ազատվել է գերությունից, վերադարձել Սիս և, համակերպվելով օտարերկրյա նոր տիրակալի հետ, շարունակել իր պաշտոնավարությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets