ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Թեոդորոս Բ Կիլիկեցի (1377 - 1392)

ԹԵՈԴՈՐՈՍ Բ ԿԻԼԻԿԵՑԻ
(1382–1392)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1382–ից: Հաջորդել է Պողոս Ա Սսեցուն:

Ծն. թ. անհտ., Կիլիկիա, թե որ բնակավայրը` հայտնի չէ: Սպանվել է 1392–ին Սիս քաղաքում:
Եղել է Սսի կաթողիկոսական աթոռի ամենաազդեցիկ միաբաններից: Պողոս Բ Սսեցու գերեվարության շրջանում վարել է կաթողիկոսարանի գործերը: 1382–ին կաթողիկոս է ընտրվել Կոստանդին Կիլիկեցի իշխանի հավանությամբ, վայելել է նաև Սսի ամիրայի աջակցությունը: 1382–ին մեկնել է Կահիրե` Եգիպտոսի սուլթանից հաստատում ստանալու: Պայքար է մղել Կիլիկիայում բուռն գործունեություն ծավալած կաթոլիկական միսիաների դեմ, Մայր Աթոռից հեռացրել է լատին և լատինամետ հոգևորականներին: 1384–ին օրհնության կոնդակ է հղել լեհահայերին: Հաճախ ընդդիմացել է Կիլիկիայի օտար մահմեդական տիրակալներին, որի պատճառով էլ 1392–ին, 16 հայ նշանավոր իշխանների հետ միասին, սպանվել է Սսի նոր ամիրա Օմարի կարգադրությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets