ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կարապետ Ա Կեղեցի (1393 - 1408)

ԿԱՐԱՊԵՏ Ա ԿԵՂԵՑԻ 
(Խորձենացի, Բոկիկ, Բոբիկ) (1392–1404)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1392–ից: Հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցուն:

Ծնվել է Ծոփքի Խորձյան գավառի Կեղի գյուղում, ծն. թ. անհտ.: Մահացել է թունավորումից 1404–ին, Սիս քաղաքում:
Կրթությունն ու դաստիարակությունն ստացել է Սսի հայրապետանոցում: Թեոդորոս Բ Կիլիկեցու մահից հետո Լեռնային Կիլիկիայի իշխան Կոստանդին Կիլիկեցու, Սսի կառավարիչ պարոն Կարապետի և Կիլիկյան աթոռի միաբանների համաձայնությամբ ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Ընտրությանը համամիտ է եղել և հովանավորել Սսի Էոմեր ամիրան: Գահակալել է քաղաքական և տնտեսական ծանր պայմաններում: Կիլիկիան անընդհատ ենթարկվել է հարձակումների և ավարառությունների, դարձել փոքրասիական թուրքմենական հորդաների և եգիպտական մամլուքների միջև մղվող պայքարի կիզակետ: Թուրքմեն Ռամազան ամիրան քանիցս պաշարել է Սիսը և փորձել գրոհով գրավել այն: Մյուս կողմից գլուխ են բարձրացրել ունիթորները, որոնք անարգել զբաղվել են հոգեորսությամբ: Հնարավորություն չունենալով պայքարել երկու ճակատներով` Կիլիկիայի հայ մեծամեծները «ձանձրացեալք ի նեղութենէ» ժողով են հրավիրել «ի դուռն Կարապետ կաթողիկոսին» և որոշել են հեռանալ երկրից: Թվով երեսուն հազար մարդ գաղթել են Կիպրոս և Եվրոպա, իսկ մնացածները` Կարապետ Ա Կեղեցու գլխավորությամբ մնացել են պաշարված Սիս քաղաքում, որը հանձնվել է 1404–ի հունիսի 6–ին:
Ռամազան ամիրայի հաճությամբ Սսի Մայր Աթոռի միաբան Հակոբ եպիսկոպոս Սսեցին գահընկեց է արել Կարապետ Ա Կեղեցուն, որից հետո նրան թունավորելով սպանել են:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets