ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հակոբ Գ Սսեցի (1408 - 1411)

ՀԱԿՈԲ Գ ՍՍԵՑԻ
(1404–1411)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1404–ից: Հաջորդել է Կարապետ Ա Կեղեցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., թունավորվելով սպանվել է 1411–ին Սիս քաղաքում:
Նախապես եղել է Սսի կաթողիկոսական աթոռի բարձրաստիճան հոգևորականներից: Գործուն մասնակցություն է ունեցել Կարապետ Ա Կեղեցու գահընկեցության և թունավորման գործում: Կաթողիկոսական գահ է բարձրացել առանց ընտրության` Սսի մահմեդական տիրակալ Ռամազանյան ամիրայի աջակցությամբ` «էառ զտէրութիւն աթոռոյն» հակառակ «ոմանց ի միաբանից» (Մ. Չամչյան): Ի նշան շնորհակալության` Հակոբ Գ Սսեցին կաթողիկոսարանի թանկարժեք շատ սպասքներ ընծայել է ամիրային: Կաթողիկոս դառնալուց հետո որոշ քայլեր է կատարել Կիլիկյան եկեղեցիների տնտեսական վիճակը բարվոքելու ուղղությամբ, փորձել է նաև վերականգնել կաթողիկոսական աթոռի հեղինակությունն ու վարկը: Թղթակցել է Գրիգոր Տաթևացու հետ: Վերջինիս խորհրդով 1409–ին բանադրանքից ազատել է Աղթամարի աթոռը: Մյուս կողմից վճռական քայլեր է կատարել այդ աթոռի հավակնությունը, որպես ընդհանրական աթոռի, ի չիք դարձնելու ուղղությամբ: Իր ընդհանրական հեղինակությունը շեշտելու միտումով իրեն հռչակել է «Կաթողիկոս Ամենայն Հայկազնեաց հանուրց և Վաղարշապատու» տիտղոսով, որով կաթողիկոսական մյուս աթոռները` Աղթամարի և Աղվանից, պատրավորվելու էին ճանաչել Ս. Էջմիածինը որպես Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռի բուն նստավայր, իսկ իրենց` տեղական աթոռներ: Հակոբ Գ Սսեցու ջանքերը որևէ արդյունք չեն ունեցել և Սսի Հայոց կաթողիկոսությունը շարունակել է անկում ապրել:
Մ. Չամչյանի անծանոթ աղբյուրը հավաստում է, թե Հակոբ Գ Սսեցին սպանվել է «ի միաբանից Հայրապետանոցին դեղ մահու արբուցեալ»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets