ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Ը Խանձողատ (1411 - 1416)

ԳՐԻԳՈՐ Ը ԽԱՆՁՈՂԱՏ
(Խանձող, Խանձողաջուր) (1411–1418)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1411 թվականից: Հաջորդել է Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսին:

Ծննդյան թվականի և ծննդավայրի մասին տեղեկություններ չկան, մահացել է մոտավորապես 1420–ին:
Կաթողիկոս է դարձել Հակոբ Գ Սսեցու դավադրական սպանությունից հետո: Մականունն է Խանձողատ: Հավանաբար խանձ կամ կրակի իմաստ կա բառի մեջ, սակայն հայտնի չէ դա խանձող ու այրող է նշանակում, թե՞ իր վարքագծի պատճառով է այդպես կոչվել: Բացառված չէ, որ արտաքին տեսքի պատճառով կամ պատահականորեն է այն ծագել:
Գրիգոր Ը Խանձողատը գահակալել է յոթ տարի, և 1418–ին, ինչպես հիշատակում է Առաքել Դարվիժեցին, «զայս տէր Գրիգորիս, որ մականուն Խանձողատ կոչի, աքսորեցին»: 1418–ին Գրիգոր Ը Խանձողատը հիշվում է նաև այլ հիշատակարաններում, ուր ասվում է, թե 1418 թվականն է նրա գահակալության ավարտը: Մեկ այլ հիշատակարանում, ոչ միայն 1418, այլև 1416–ն է «ի հայրապետութեան տեառն Պօղոսի» հիշատակվում: 1416–ը Պողոս Գ Գառնեցու գահակալության թվականը հայկական Ե և Է թվատառերի շփոթման հետևանքով, ՊԿԵ ՊԿԷ կարդալով, 1418–ն է համարվում: Իսկ Գրիգորին մինչև 1420–ը կաթողիկոս հիշատակվելը կարող է և լինել հեռաբնակ Հիզանցի գրողի Կիլիկիայի գործերին անտեղյակ լինելու հետևանք: Զանազան աղբյուրների վկայությունները և այս ամենը հաշվի առնելով` Գրիգոր Է Խանձողատի գահակալության ավարտման տարեթիվը համարվում է 1418–ը:
Գրիգոր Ը Խանձողատի գահակալության օրոք Կիլիկիայում տիրող խառնաշփոթ իրավիճակն էլ ավելի էր վատթարացել, ինչն անհանգստացնում էր Արևելյան վարդապետներին: Ուստի Սյունիքի, Այրարատի, Արճեշի, Աղթամարի վարդապետները հետամուտ եղան բոլոր ջանքերը գործադրել և վերջ դնել Կիլիկիայի անկարգություններին, վերականգնել Հայրապետական աթոռի երբեմնի շուքն ու ազդեցությունը, որը գտնվում էր սակավաթիվ կեղծ ու զեղծ եկեղեցականների ձեռքում և դուրս էր մնացել ողջ ազգի ազդեցությունից: Միջամտության անհրաժեշտությունից ելնելով` Արևելյան վարդապետները խորհրդակցություններից հետո համաձայնության են գալիս և վճռում Հայրապետական աթոռը Կիլիկիայից հետ բերել, վերահաստատել Լուսավորչահիմն Ս.Էջմիածնում, դադարեցնել նաև Աղթամարի Հայրապետական աթոռի գործունեությունը: Որոշվեց Սիս ուղարկել Երուսաղեմի Հայոց պատրիարք Պողոս արքեպիսկոպոս Գառնեցուն` որպես քննիչ, այցելու և բարեկարգիչ: Պողոս Գառնեցին Սիս մեկնեց 1417–ին: Նա, ձեռք բերելով տեղի ամիրանների համակրանքն ու աջակցությունը, կարողացավ բացահայտել և երևան հանել Գրիգոր Ը Խանձողատի զեղծումները, ասպարեզից հեռացրեց նաև նրա գործակիցներին: Կաթողիկոսին գահընկեց անելուց հետո նրան աքսորեցին, սակայն հայտնի չէ` ինչպես և ուր:
Որպեսզի կաթողիկոսը օրինավորապես գահընկեց լինի, անհրաժեշտ է, որ այն տեղի ունենա քննությամբ ու կանոնական օրենքով, ժողովական հեղինակությամբ: Այս պարագայում Գրիգոր Ը Խանձողատի գահընկեցությունը և աքսորը բավական էր, որպեսզի նրան հաջորդող կաթողիկոսն օրինավոր ճանաչվի:
Չնայած, որ յոթամյա ժամանակաշրջանը բավական է բեղմնավոր գործունեություն ծավալելու համար, սակայն Գրիգոր Ը Խանձողատի կողմից հիշատակման արժանի որևէ գործ չի կատարվել:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets