ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Պողոս Բ Գառնեցի (1416 - 1429)

ՊՈՂՈՍ Բ ԳԱՌՆԵՑԻ 
(1418–1430)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1418–ից: Հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատին:

Ծն. թ. անհտ., Այրարատի Գառնի գյուղում, մահացել 1430–ին Սիս քաղաքում:
Կրթությունն ստացել է Տաթևի վանքում, աշակերտել Գրիգոր Տաթևացուն, 1413–1418–ներին Երուսաղեմի պատրիարք: 1413–ին գնել և Ս.Հակոբյաց վանքին է նվիրել Գեթսեմանիի Ձիթենյաց պարտեզը: 1418–ին արևելահայ հոգևորականների խնդրանքով մեկնել է Սիս` կաթողիկոսարանում տիրող երկպառակություններին ու զեղծումներին վերջ տալու նպատակով: 1418–ին գահընկեց է անում Գրիգոր Ը Խանձողատին և դառնում Ամենայն Հայոց կաթողիկոս:
Զբաղվել է շինարարությամբ, 1423–ին կառուցել նոր հայրապետանոց, ձեռնարկել Ս. Աննա հայրապետանիստ վանքի վերականգնումը, զարդարել «զվանս իւր, ժամատեղօք եւ գեղեցիկ կարգօք եւ սահմանիւք, զոր տեսեալ էր յԱրեւելս, ի հայրենի ժառանգութիւն իւր», որը հատկապես վկայում է Պողոս Բ Գառնեցու տաթևյան ուղղության հետևորդ լինելը: 1419–ին գրել է տվել Ճառընտիր, 1422–ին Հայսմավուրք ու Տարեգիրք, ընդօրինակել տվել այլ ձեռագրեր:
Հայրապետական աթոռն ամրապնդելու և լատինամետ տարրի դեմ պայքարն իրագործելու համար Արևելյան Հայաստանից բերել է տվել «քերթողածաղիկ փիլիսոփայս եւ անձինս ճգնազգեացս, աբեղայս եւ կրօնաւորս», անշուշտ նաև վարդապետներ:
Որքան էլ որ Սսի միաբան եպիսկոպոսները հոժարությամբ կամ պարտադրաբար ընդունեցին Պողոս Բ Գառնեցու կաթողիկոսությունը, սակայն չհաշտվեցին իրենց զեղծումների դեմ սկսված պայքարի, և հատկապես Արևելյան վարդապետների ու աբեղաների ներկայության հետ: Այս ամենը պատճառ դարձավ Պողոս Բ Գառնեցու եղերական մահվան: Նա եղավ այն կաթողիկոսներից, որոնց Սսի միաբանները «դեղ մահու արբուցին եւ ի կենաց աստի հանին»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets