ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Թ Մուսաբեկյանց (1439 - 1441)

ԳՐԻԳՈՐ Թ ՄՈՒՍԱԲԵԿՅԱՆՑ
(1439–1441)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1439–ից: Հաջորդել է Կոստանդին Զ Վահկացուն:

Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:
Սերել է ազնվական ընտանիքից, որդին է Մովսես իշխանի: Ժամանակի մահմեդական սովորության համաձայն` Մովսես իշխանը անվանվել է Մուսա բեգ, որտեղից էլ ծագել է կաթողիկոսի Մուսաբեկյանց ազգանունը: Կոստանդին Զ Վահկացու մահից հետո կաշառքով և Կիլիկիայի մահմեդական տիրակալների հովանավորությամբ «առանց հաւանութեան երեւելի առաջնորդաց եւ աթոռոց», գրավել է կաթողիկոսական գահը: Ժողովրդականություն չի վայելել:
Նրա օրոք չափազանց ընկել է կաթողիկոսական աթոռի դերն ու նշանակությունը: Ժամանակակից պատմիչը փաստում է, որ «նոր եդեալ կաթողիկոսն ոչ իշխէ, զի բաղայս անուղղայս եդեալ ունէր ի վերայ ինքեան»: Այս իրողությունն արագացրել է ոչ միայն բուն Հայաստանի, այլև կիլիկյան հոգևորականության բուռն զայրույթը: Գրիգոր Թ Մուսաբեկյանցի գահակալումը արագացրել է կաթողիկոսական աթոռը Սսից Վաղարշապատ տեղափոխելու գործընթացը: Աթոռի տեղափոխման նախանձախնդիր վարդապետները` Թովմա Մեծոփեցու և Հովհաննես Հերմոնեցու գլխավորությամբ, պատգամավորություն են ուղարկել Սիս` կաթողիկոսին առաջարկելով գահակալելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Անհայտ պատճառներով Գրիգոր Թ Մուսաբեկյանցը հրավերը մերժել է: 1441–ի մայիսի վերջերին Վաղարշապատում հրավիրված Ազգային–եկեղեցական ժողովը Գրիգոր Թ Մուսաբեկյանցին հայտարարել է գահընկեց և ընտրել Ամենայն Հայոց նոր կաթողիկոս: Գրիգոր Թ Մուսաբեկյանցը համակերպվել է այս ընտրությանը և ճանաչել նոր կաթողիկոսի գերագահությունը: 1441–ից հետո առժամանակ Մուսաբեկյանցը շարունակել է հիշվել որպես կաթողիկոս, մինչև որ 1447–ին Կարապետ Եվդոկացու գահակալությամբ վերջնականապես ձևավորվել է Կիլիկիո Հայոց կաթողիկոսական աթոռը:

1 комментарий:

  1. I feel this is one of the such a lot significant information for me.

    And i'm satisfied studying your article. However should statement on few normal things, The website taste is perfect, the articles is in point of fact great : D. Good task, cheers

    Review my page; エアジョーダン

    ОтветитьУдалить

Blogger Widgets