ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կիրակոս Ա Վիրապեցի (1441 - 1443)

ԿԻՐԱԿՈՍ Ա
(Կիրակոս Խլոնց) (1441–1443)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1441–ից: Հաջորդել է Գրիգոր Թ Մուսաբեկյանցին:

Ծնվել է մոտ 1370–ին Վասպուրականի Քաջբերունյաց գավառի Խառաբաստ գյուղում: Մահացել է 1448–ին:
Նախնական ուսումն ստացել է ծննդավայրի Սուխարու վանքում` Սարգիս Ապրակունեցի և Վարդան Հոգոցեցի վարդապետների հետ: Առանձնության և ճգնության նպատակով թողնում է Վասպուրականը և 1409–ին հաստատվում ԱյրարատիԽոր վիրապ վանքում (այստեղից էլ` անվանումը): Ճգնության մեջ ավելի խստակեցություն մտցնելու նպատակով հաստատվում և հիմնում է իր ճգնարանը Արարատի ստորոտում գտնվող Ակոռի գյուղից ոչ հեռու` Վանաստան կոչված վայրում:
Մասնակցել է 1441–ի Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության կապակցությամբ հրավիրված Ազգային–եկեղեցական ժողովին: Կաթողիկոսության թեկնածուի շուրջ վասպուրականցիների և սյունեցիների միջև ծագած հուզումները հանդարտեցնելու համար առաջադրվում է Կիրակոս Ա Վիրապեցու թեկնածությունը և հավանության արժանանում: Ժողովից հետո ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան, օծվում նախ` եպիսկոպոս, ապա` կաթողիկոս Ամենայն Հայոց:
Ընտրվելուց անմիջապես հետո Կիրակոս Ա Վիրապեցին կատարում է Մյուռոնօրհնություն: Հայ եկեղեցու միասնությունը պահելու համար Աղթամարի աթոռն ազատում է 1113–ի Սև լեռան Կարմիր վանքի եկեղեցական ժողովի նզովքից և հրապարակում հայրապետական աթոռը Կիլիկիայից Ս. Էջմիածին փոխադրությունն ավետող կոնդակ:
1441–ին Ս. Էջմիածնի ժողովում Կիրակոս Ա Վիրապեցու ընտրությամբ ժամանակավորապես վերջ դրվեց կաթողիկոսական աթոռների բաժանման խնդրին: Սսի և Աղթամարի կաթողիկոսությունները, համաձայնության գալով, Սուրբ Էջմիածնի կաթողիկոսին ճանաչել են միահեծան գլուխ Հայ Առաքելական եկեղեցու` առանց ընդդիմադիրների և հակաթոռների:
Մայր Աթոռի առաքելությունը զորացնելու նպատակով Կիրակոս Ա Վիրապեցին իրականացնում է շինարարություն (էջմիածնի վանքում և այլուր), տնտեսական և ծիսադավանական բարենորոգումներ:
Սյունեցիները, ընդվզելով վասպուրականցիների գրաված առաջնային դիրքից և ձգտելով հայրապետական գահին բազմեցնել իրենց ներկայացուցչին, դժգոհում են այդ ընտրությունից: Նրանք 1443–ին ժողով են գումարում և գահընկեց հռչակում Կիրակոս Ա Վիրապեցուն:
Այս իրադարձությունները ազգային և եկեղեցական տեսակետից մեծ հարված են հասցնում հայրապետական աթոռի նշանակությանը և ազգային նվիրապետական միությանը: Միացյալ Հայրապետությունը կրկին պառակտվում և երկփեղկվում է` Աղթամարի կաթողիկոսության ընդդիմությամբ և Սսի կաթողիկոսության վերահաստատումով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets