ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Ժ Ջալալբեկյանց (1443 - 1466)

ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑ
(Ջալալբեկյան, Ջալալբեգյանց, Արտազեցի, Մակվեցի, Սուրբ Թադեոսցի) (1443–1465)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1443–ից: Հաջորդել է Կիրակոս Ա Վիրապեցուն:

Ծն. թ. և վայրը անհտ.: Մահացել է 1465–ին Վաղարշապատում:
Ծնվել է ազնվատոհմիկ ընտանիքում: Սովորել է Տաթևի դպրոցում, աշակերտել Գրիգոր Տաթևացուն: Եղել է Արտազի (Մակու) հոգևոր թեմի առաջնորդ: Նշանակալից դեր է խաղացել կաթողիկոսական աթոռը Սսից Ս.Էջմիածին փոխադրելու գործընթացում (1439–1441): 1441–ի մայիսի վերջերին Վաղարշապատում հրավիրված Ազգային–եկեղեցական ժողովի ժամանակ եղել է կաթողիկոսական գահի հիմնական թեկնածուներից մեկը, սակայն կաթողիկոս է ընտրվել Կիրակոս Ա Վիրապեցին: Այս ընտրության հետևանքով Մայր Աթոռում գերիշխող դիրք է գրավել վասպուրականցիների խմբավորումը, որը ակնհայտ դժգոհությունների տեղիք է տվել Արևելյան Հայաստանի հոգևորականների շրջանում: Օգտվելով այդ դժգոհություններից և վայելելով Արարատյան աշխարհի կառավարիչ Յաղուբ բեկի հովանավորությունը` նա 1443–ին բռնությամբ գահընկեց է արել Կիրակոս Ա Վիրապեցուն և, փաստորեն, արտաքին միջամտությամբ բարձրացել կաթողիկոսական գահ: Ժամանակակիցը չի վարանել հավաստելու, թե Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը կաթողիկոս դարձավ «թուրքով եւ ղաբալով»: Դառնալով կաթողիկոս` զբաղվել է Մայր Տաճարի և հարակից շինությունների նորոգություններով, բարեկարգել է Մայր Աթոռը, վերահաստատել Ս. Էջմիածնի իրավունքները վանքապատկան գյուղերի նկատմամբ: 1448–ին աթոռակից է ընտրել Արիստակես եպիսկոպոսին (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Արիստակես Բ Աթոռակալ) 1460–ին Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ–ն կարա–կոյունլու թուրքմենների տիրակալ Ջհանշահի աջակցությամբ, աթոռազրկել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին և տիրացել Էջմիածնի կաթողիկոսությանը: Սակայն 1461–ին Էջմիածնի հոգևորականները Արիստակես Աթոռակալի գլխավորությամբ Զաքարիային վտարել են գահից և վերականգնել Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի իրավունքները: 1461–ին աթոռակից է նշանակել Սարգիս եպիսկոպոսն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Բ Աջատար), շարունակել կաթողիկոսական իշխանության ամրապնդման գործընթացը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets