ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Արիստակես Բ Աթոռակալ (1466 - 1470)

ԱՐԻՍՏԱԿԵՍ Բ ԱԹՈՌԱԿԱԼ
(Ռստակես, Ըռստակես) (1465–1469)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1465–ից: Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին:

Ծն. թ. և տեղը անհտ., մահացել է 1469–ին Վաղարշապատում:
Նախընթաց գործունեության վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել: Եղել է Վասպուրականի հոգևորականներից: 1455–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս: Հայոց եկեղեցու պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող կաթողիկոսի կողմից լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի իրավունքներով նշանակվել է աթոռակից կաթողիկոս (կաթողիկոսակից, աթոռակալ): 1460–ին Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը կարա–կոյունլու թուրքմենների տիրակալ Ջհանշահի օժանդակությամբ հափշտակել է Ամենայն Հայոց կաթողիկոսական գահը և զրկել Արիստակես Բ Աթոռակալին իր իրավասություններից: 1461–ին Զաքարիան վտարվել է Էջմիածնից, իսկ Արիստակես Բ Աթոռակալն էլ շարունակել է իր պարտականությունների կատարումը: 1465–ի նոյեմբերին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Նույն թվականին էլ նա իրեն աթոռակից է նշանակել Սարգիս եպիսկոպոսին (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Բ Աջատար): Աշխատել է բարելավել Մայր Աթոռի տնտեսութան անմխիթար վիճակը: 1467–ին Խաչատուր եպիսկոպոսին նշանակել է Լեհաստանի հայոց թեմակալ առաջնորդ և այդ կապակցությամբ կոնդակ է հղել լեհահայ համայնքին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets