ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Զաքարիա Բ Վաղարշապատեցի (1515 - 1520)

ԶԱՔԱՐԻԱ Բ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ 
(1515–1520)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1515–ից: Հաջորդել է Սարգիս Գ Մյուսայլին:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 1520–ին Վաղարշապատում:
Նախապես եղել է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի միաբան: 1506–ին Սարգիս Գ Մյուսայլի կողմից նշանակվել է աթոռակից: Աթոռակից եղած ժամանակ կարողացել է սերտ հարաբերություններ հաստատել Պարսկաստանում նոր գահ բարձրացած շահ Իսմայիլ l–ի հետ և «Աստուծոյ տեսչութեամբ եւ ձեռօք իւրովք» Հայոց եկեղեցիներն ազատել հարկերից: 1515–ին Սարգիս Գ–ի մահից հետո Մայր Աթոռի միաբանները Զաքարիա Վաղարշապատցուն ընտրել են Ամենայն Հայոց կաթողիկոս:
Նույն թվականին Զաքարիա Բ Վաղարշապատցին Սարգիս եպիսկոպոս
Վրաստանցուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Դ Վրաստանցի) նշանակել է աթոռակից: Այս իրադարձությունները համընկել են պարսկա–օսմանյան պատերազմների հետ, որոնք ընթացել են Հայաստանի տարածքում: Պատերազմող կողմերը հիմնահատակ ավերել են Հայաստանի շեներն ու քաղաքները, հատկապես տուժել է Ս.Էջմիածինը: Մայր Աթոռն ու Մայր Տաճարը թալանվել են, միաբանների մեծ մասը կոտորվել է, մյուսները ցրվել են տարբեր վայրեր: Զաքարիա Բ Վաղարշապատցին հսկայական ջանքեր է թափել Մայր Աթոռն ու Մայր Տաճարը վերականգնելու, ցրված միաբաններին դարձյալ ի մի հավաքելու համար: Զաքարիա Բ Վաղարշապատցու եղբորորդին և աշակերտը` Գրիգոր եպիսկոպոսը, դարձել է Կ. Պոլսի պատրիարք, իսկ ավելի ուշ` Ամենայն Հայոց կաթողիկոս (Գրիգոր ԺԱ Բյուզանդացի):

1 комментарий:

Blogger Widgets