ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սարգիս Դ Վրաստանցի (1520 - 1537)

ՍԱՐԳԻՍ Դ ՎՐԱՍՏԱՆՑԻ 
(1520–1536)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1520–ից: Հաջորդել է Զաքարիա Բ Վաղարշապատցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 1536–ին Վաղարշապատում:
Նախապես եղել է Վրաստանի Հայոց հոգևոր թեմի առաջնորդ (1496–1515), Զաքարիա Բ Վաղարշապատցու աթոռակից (1515–1520): 1520–ին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Ժամանակի եզակի կաթողիկոսներից է, որ գահակալել է առանց աթոռակցի աջակցության: Սարգիս Դ Վրաստանցու գահակալման վերջին տարիներին վերսկսվեցին պարսկա–օսմանյան պատերազմները: Այդ ընթացքում նոր գավառներ և հարյուր հազարավոր հայեր անցան Օսմանյան կայսրության գերիշխանության տակ, իսկ Էջմիածինը միշտ էլ մնաց Պարսկաստանի գերիշխանության ներքո:
Հայոց եկեղեցին, շրջապատված արտաքին թշնամիներով, խառնաշփոթ և տկար վիճակում էր, ինչը խոչընդոտում էր Էջմիածնի գահակալներին, այդ թվում և Սարգիս Դ Վրաստանցուն, արդյունավետ գործունեություն ծավալել: Այսուհանդերձ Սարգիս Դ Վրաստանցուն հաջողվել է ապահովել Մայր Աթոռի անվտանգությունն ու եկեղեցու շուջը համախմբել ցրված միաբանությանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets