ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր ԺԱ Բյուզանդացի (1537 - 1542)

ԳՐԻԳՈՐ ԺԱ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ 
(Գրիգորիս) (1536–1545)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1536–ից: Հաջորդել է Սարգիս Դ Վրաստանցուն:

Ծն. թ. և վայրը անհայտ են: Մահացել է 1545–ին Վաղարշապատում:
Առաքել Դավրիժեցին 1536–ի ներքո հիշատակում է կաթողիկոս տեր Գրիգորին, առանց հայտնելու նրա որտեղից և ով լինելը, և կամ նախօրոք աթոռակից լինելը: Պատմական աղբյուրները հավաստում են, որ երբ Կոստանդնուպոլսում դադարում է Գրիգոր պատրիարքի գործունեությունը, այդ նույն ժամանակաշրջանում Գրիգոր անունով նոր կաթողիկոս է ընտրվում Էջմիածնում:
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Կ. Պոլսի պատրիարք Գրիգորը ոչ միայն Էջմիածնից էր, այլև եղբորորդին էր Ամենայն Հայոց կաթողիկոս Զաքարիա Բ Վաղարշապատցու: Գրիգոր ԺԱ Բյուզանդացին ձգտել է հաջորդել կաթողիկոսական աթոռին մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանոնական ընտրությունները փոխարինվել էին պատահական և անձնական բնույթ կրող նախաձեռնություններով: Այս ամենից ենթադրվում է, որ Զաքարիա Բ Վաղարշապատցու եղբորորդի և Կոստանդնուպոլսի պատրիարք Գրիգորը Էջմիածնի գահակալ Գրիգոր ԺԱ Բյուզանդացին է:
Թե երբ է ավարտվել Գրիգոր ԺԱ Բյուզանդացու գահակալությունը, հավաստի փաստեր չկան, հնարավոր է, որ այն տևել է մինչև 1545–ը, երբ առաջին անգամ հիշատակվում է Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսը:
Գրիգոր ԺԱ Բյուզանդացու հայրապետական գործունեության մասին ոչինչ չի ավանդվում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets