ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Միքայել Ա Սեբաստացի (1564 - 1570)

ՄԻՔԱՅԵԼ Ա ՍԵԲԱՍՏԱՑԻ 
(1567–1576)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1567–ից: Հաջորդել է Ստեփանոս Ե Սալմաստեցուն:

Ծն. թ. անհտ., Սեբաստիա: Մահացել է 1576–ին:
Եղել է Սեբաստիայի թեմի առաջնորդ: 1547–ին Ստեփանոս Ե Սալմաստեցու կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս (մինչև 1567–ը):
Գործուն մասնակցություն է ունեցել հայ ազատագրական շարժմանը: Եղել է Էջմիածնի 1547–ի գաղտնի ժողովի կազմակերպիչներից: Սեփանոս Ե–ի եվրոպական բանագնացության շրջանում (1547–1552) գլխավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսության գործերը: Կարգավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսության հարաբերությունները Աղվանից և Աղթամարի կաթողիկոսական աթոռների հետ, պաշտպանել Ս. Էջմիածնի գահերեցությունն ու իրավասությունները: 1557–ին շահ Թահմազից ստացել է հատուկ հրովարտակ, ըստ որի Ս. Էջմիածնի վիճակներ են համարվել Գանձակը, Պարտավը, Լոռին, Նախիջևանը, Գեղարքունիքը, Կապանը, Խոյը, Սալմաստը, Զակամը, որոնց նկատմամբ հավակնություններ է ունեցել Աղվանից կաթողիկոսական աթոռը: Նման հրովարտակ է ստացել նաև սուլթան Սուլեյման l–ից, որով Մայր Աթոռի վիճակներ են հաստատվել Ամիդը, Արճեշը, Խլաթը, Մուշը, Բաղեշը:
1562–ին Սեբաստիայի Ս. Նշան վանքում հրավիրել է գաղտնի ժողով, որին մասնակցել են ինչպես արևմտահայ, այնպես էլ արևելահայ հոգևոր–եկեղեցական և աշխարհիկ նշանավոր գործիչներ: Ժողովը որոշել է դեսպանություն ուղարկել Արևմուտք` Հռոմի պապի և Վենետիկի հանրապետության հետ բանակցություններ վարելու համար: 1562–ի մայիսի 20–ին Սեբաստիայի ժողովն ընդունել է երկու դիմումագիր` ուղղված Պիոս Դ պապին, որոնք Հռոմ են ուղարկվել Աբգար դպիր Եվդոկացու (Թոխաթեցի) միջոցով: Հռոմում գտնվող հայ պատգամավորության ճակատագրով մտահոգված Միքայել Ա Սեբաստացին 1563–ին առանձին ծածկագիր թուղթ է ուղարկել պապին, որը բնութագրում է դեսպանության խնդիրներն ու նպատակները: Գրության առաջին տողերը` «Մենք Հայք, որք ի ստրկութեան եմք ընդ իշխանութեամբ թուրքաց և պարսից» վկայում են, որ հայերի պայքարն ուղղված է ինչպես թուրքերի, այնպես էլ պարսիկների դեմ: Կաթողիկոսի դիմումն առաջացրել է պապի հետաքրքրությունը, և նա ընդունել է Աբգարին: Պապի մոտ ընթացող բանակցությունները պարզաբանող տվյալներ չկան, սակայն ակնհայտ է, որ Վատիկանը դարձյալ պահանջել է ճանաչել կաթոլիկ եկեղեցու գերակայությունը, որն էլ պայմանավորել է բանակցությունների ելքը: Հայկական պատվիրակությունը որևէ արդյունքի չի հասել:
Միքայել Ա Սեբաստացին մեծ նպաստ ունի հայկական տպագրության կազմակերպման գործում: Նրա հանձնարարությամբ Աբգար Եվդոկացին 1565–ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել գրքեր:
1567–ին` Ստեփանոս Ե Սալմաստեցու մահից հետո, ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Աթոռակից կաթողիկոսներ է նշանակել Ստեփանոս եպիսկոպոս Առնջեցուն և Բարսեղ եպիսկոպոս Վաղարշապատցուն: Միքայել Ա Սեբաստացին շարունակել է իր մշակութանպաստ գործունեությունը: 1569–ին կաթողիկոսի առաջարկությամբ Աբգար Եվդոկացին Կ. Պոլսից ժամանել է Ս. էջմիածին, որտեղ մանրամասն տեղեկություններ է ներկայացրել իր եվրոպական բանագնացության վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets