ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.08.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Շեր

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

ՇԵՐ (ՇԵՐԻԼԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ)
Ծնվել է 1946թ. մայիսի 20-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքում, երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում հայտնված Ջոն Սարգսյանի ընտանիքում: Մանկությունն անցել է հոր ֆերմայում, ուր կատարել է ֆիզիկակակ ծանր աշխատանք: 17 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես, խաղացել թատրոնում:
Հոլիվուդում ամուսնացել է Սալվադորե Ֆելիպե Բոնոյի հետ և ստեղծել Շեր Էնդ Սանի ռոք- երկյակը, որը մեծ հռչակ է վայելել և մնայուն հետք թողել ռոքի պատմության մեջ: 
1976թ. Շերը հաջողությամբ նկարահանվել է նաև կինոյում, բազմիցս արժանացել Ամերիկան կինոակադեմիայի Օսկար, Ոսկե Գլոբուս, Գրեմմի, Էմմի, Բիլբորդ արձանիկի և այլ մրցանակների: 
1984թ. Դիմակը ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի Արմավենու ճյուղ մրցանակի: 
1985թ. հռչակվել է Տարվա կին: 
1988թ. Լուսնով հմայվածները ֆիլմում Լորետայի դերակատարման համար պարգևատրվել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակներով:
1989թ. նրա հրատարակած ալբոմը ստացել է եռակի պլատինե կարգավիճակ: 
1988թ. թողարկել է Բելիվե ալբոմը, որը 7 շաբաթ աշխարհի 23 երկրում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 
1993թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո այցելել է Հայաստան, հանդես եկել բարեգործական ձեռնարկումներով, եղել մանկատներում: 
1996թ. հանդես է եկել որպես բեմադրիչ, նկարահանել Եթե այս պատերը խոսել իմանային ֆիմը, թողարկել Սա տղամարդկանց աշխարհն է ձայնապնակը: 
1988թ. Շերի անունը անմահացել է Հոլիվուդի Աստղերի ծառուղիում:
2007թ. նրա անունը գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում:

Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets