ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Քրիստափոր Իվանյան

Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20 1920թ. - օգոստոսի 30 1999թ.), հայ, ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմիև Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000թ.)։

1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։
1938-1978 — ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1941-1945 — մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1941-1942 — հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
1942-1943 — 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
1943-1944 — 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
1949-1952 — հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
1952-1955 — 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
1956-1958 — Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
1958-1961 — Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
1962-1968 — Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
1968-1973 — Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
1973-1978 — Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
1992 — նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ։

Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
Արցախի Ասքերանի շրջանի գյուղերից մեկը։
Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։

Գրականություն
Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets