ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մանազկերտի ճակատամարտ

Մանազկերտի ճակատամարտ 1071, վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, Մանազկերտի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XIդ. աստիճանաբար ոչնչացնելով հայկական պետական միավորումները, լուծարքի էր ենթարկել հայկական ռազմական ուժերը, որով հնարավորություն էր ընձեռել սելջուկ-թուրքական հորդաներին ներխուժելու Հայաստան և Բյուզանդիայի սահմանամերձ երկրամասեր։ 1070-ին սելջուկները գրավել են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV հետ է գրավել Մանազկերտը։ Այնուհետև սելջուկ-թուրքական բանակը հարձակվել է բյուզանդական զորքի վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած
վարձկան ուժերն ու պեչենեգներն անցել են իրենց ցեղակից թուրքերի կողմը, բյուզանդացի զինվորները խուճապահար լքել են ճակատը և վերադարձել ճամբար։ Շարունակել են քաջաբար մարտնչել բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերը։ Սակայն Բյուզանդիայի կայսեր վիրավորվելուց ու գերեվարվելուց հետո ճակատամարտն ավարտվել է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։

Նշումներ
Պեչենենգներն ու կումաններն անցան սելջուկների կողմը

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets