ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Վաչէ Տաղլեան


Երգ նուիրուած Լիզպոնի Հինգ հերոսներէն՝ ընկեր Վաչէ Տաղլեանի յիշատակին։
Խօսք եւ Երժշտ. Վարդան Եսայեանի 1984

Ծնուած մի վեհ Հայ օճախի սնարէն
Պայքարն քաղած կոտորածի սպիէն,
Հայոց սէրը երակների արեան հետ՝
Մահն իմացեալ անխնայ ուղղուեց Վաչէն։

Տխուր էր նա հպարտ սրտով՝
Արեան պարտքի ժամն կ՚ապրէր,
Մի հուր էր նա Հայկեան սրով
Երբ թշնամու դէմ կանգնէր։

Նա պատմում էր հերոսների մարտերէն
Անձայն ցավում ապրիլեան խոր վէրքերէն,
Համոզուած էր՝ համ չունէր ողջ աշխարհը,
Ով Հայրենիք մի ափ հողիդ փոխարէն։

Տխուր էր նա հպարտ սրտով
Արեան պարտքի ժամն կ՚ապրէր
Մի հուր էր նա Հայկեան սրով
Երբ թշնամու դէմ կանգնէր։


Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք եւ մեր իրաւունքն է ուրիշ ազգերու պէս ապրիլ մեր հողերուն վրայ: մենք ալ կ'ուզենք տեսնել մեր ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մէջ եւ մտահոգ միայն իր հայրենիքով, ապագայ հայ սերունդը պատրաստելով:
Վաչէ Տաղլեան

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ, կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»:

Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 8-ին, Բեյրութ: Մի հայաշունչ ընտանիքում: Հայրը եղավ իր առաջին դաստիարակը, որ ազգային սեր եւ Հայ Դատի համար պայքարելու ոգի արթնացրեց իր մեջ:
Իրենց թաղի Ազգային վարժարանը գնալով՝ իր մեջ ավելի կթրծվի ազգային նկարագիրը:
Դեռ պատանի, բայց արդեն լիբանանյան երկարատեւ պատերազմի բոցերի մեջ էր:
Սակայն ազգին ծառայելու իր բաղձանքը, որ պատանի տարիքից դրսեւորվել էր պատերազմի պատճառով իր թաղի պաշտպանության ընթացքում, իրեն չէր գոհացնում եւ գաղափարական կազմավորման ճանապարհով ուզում էր անցնել ուղղակի գործուն պայքարի:
...արձակուրդի գնալու պատրվակով տնից մեկնում է 18 հուլիսին՝ ասելով, թե 15 օրով ուզում է Հունաստան մեկնել: Ընտանիքը ոչ մի կերպ լուր չի ունենում մինչեւ հուլիսի 27-ը, երբ հեռուստացույցով դիտում է Լիզբոնում կատարվածը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets