ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Զորայր Խալափյան

Զորայր Խալափյան (Օգոստոսի 1, 1933 - Հուլիսի 18, 2008), հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, «Թթենի» պատմվածքի հեղինակն է։

Խալափյանը ծնվել է Արցախի Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956-ին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1956 - 1967-ին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում:
1994-96 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։

Ստեղծագործական աշխատանք
Խալափյանի առաջին ստեղծագործությունն է եղել «Հեղեղ» վիպակը, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962-ին։
Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է բազմասերիանոց կինոնկար, որի ռեժիսորն է եղել Ա. Աղաբաբովը։
Իր «Թթենին» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր Գ. Մելքոնյան)։
Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։

Ստեղծագործություններ
  • Ասպետն ու զինակիրը, Եր., 2003։
  • Արա Գեղեցիկ և Շամիրամ, Եր., 1998։
  • Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր, Եր., 1995։
  • Միջնաշեն, Եր.,1991
  • Ջերմանց մխիթարություն, Եր., 1979։
  • Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը, Եր., 1978, 1980։
  • Մեռնող հառնող, Եր., 1975։
  • Հրաշք երեխա (պիեսների ժողովածու), Եր., 1975։
  • Որտե՞ղ էիր, մարդ Աստծո, Մոսկվա, 1971։
  • Երիցուկի թերթիկներ, Ձեր դիմանկարը, Եր., 1971։
  • Որտե՞ղ էիր, մարդ Աստծո, Եր., 1966։
  • Հեղեղ, Եր., 1963։
Գրականություն Զ. Խալափյանի և նրա ստեղծագործության մասին
Կիմ Աղաբեկյան, Երեք դիմանկար (գիրքը նվիրված է Բաղիշ Հովսեփյանի, Մկրտիչ Սարգսյանի և Զորայր Խալափյանի երկերի քննությանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 272 էջ։

Աղբյուր

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets