ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Էդուարդ Ավագյան

Էդուարդ (Էդիկ) Ավագյան (1927, օգոստոսի 19 - 2010, մարտի 13), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ է 1967-ից։

Ծնվել է Թիֆլիսում։ 1952-ին ավարտել էԵրևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա մեկ տարի աշխատել է «Գիտելիք» ընկերությունում որպես դասախոս։ 1953-54-ին հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի գրողների միության կենտրոնական տանը կազմակերպված թարգմանիչների խմբակում։ 1954-ից աշխատանքի է անցել Հայպետհրատում որպես սրբագրիչ, ապա` խմբագիր։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես մանկապատանեկան խմբագրության ավագ խմբագիր։
Ուկրաիներեն լույս է տեսել նրա «Կախարդական ապակի» (Կիև, 1973), ռուսերեն` «Մենք ապրում ենք Կոնդում» (Երևան, 1979), «Խխունջ տատիկ» (Մոսկվա, 1980), մոլդովերեն` «Մենք ապրում ենք Կոնդում» (Քիշնև, 1985) գրքերը։

Է. Ավագյանի երկերի մատենագրություն
  • Անտառի տնակը, Երևան, Հայպետհրատ, 1958, 12 էջ։
  • Կանաչ արահետ, Երևան, Հայպետհրատ, 1959, 52 էջ։
  • Պատմվածք Իլյիչի մասին, Երևան, Հայպետհրատ, 1960, 8 էջ։
  • Մրգահանդես, Երևան, Հայպետհրատ, 1961, 28 էջ։
  • Ծովը և ճայերը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 112 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1961 356 էջ։
  • Չորս եղանակ, Երևան, Հայպետհրատ, 1962, 60 էջ։
  • Արևի հյուրերը, Երևան, Հայպետհրատ, 1962, 8 էջ։
  • Մենք ապրում ենք Կոնդում, Երևան, «Հայաստան», 1965, 244 էջ։
  • Ծիածան, Երևան, «Հայաստան», 1966, 147 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
  • Մեկ օր տանը, հինգ օր մանկապարտեզում, Երևան, «Հայաստան», 1969, 20 էջ։
  • Մարդը մարդուն (վեպ, «Մենք ապրում ենք Կոնդում» վեպի երկրորդ մասը), Երևան, «Հայաստան», 1970, 220 էջ։
  • Կախարդական աշխարհ, Երևան, «Հայաստան», 1971, 92 էջ։
  • Հավատ և սեր (վիպակ, մանրապատումներ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1974, 328 էջ։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Ոսկե հասկեր, Երևան, «Հայաստան», 1975, 48 էջ։
  • Բաց դռների քաղաքը, Երևան, «Հայաստան», 1976, 164 էջ։
  • Զրույց գարնան հետ, Երևան, «Սովետական գրող», 1977, 240 էջ։
  • Մի կյանքը քիչ է, վեպ երկու գրքով, գիրք առաջին. Անհանգիստ մարդը, Երևան, «Սովետական գրող», 1979, 472 էջ։
  • Մի կյանքը քիչ է, վեպ երկու գրքով, գիրք երկրորդ. Կորսված արդարություն, Երևան, «Սովետական գրող», 1980, 435 էջ։
  • Ծիածան. բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (ժողովածուում տեղ են գտել նաև Է. Ավագյանի ինքնուրույն և թարգմանական գործերը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
  • Հույսի սահմանը (պատմվածքներ և մանրապատումներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 228 էջ։
  • Կորած գաղտնիք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 192 էջ։
  • Ուրֆայի վերջին ահազանգը, Երևան, 1990, 303 էջ։
  • Մրգահանդես, Երևան, «Անտարես», 2004, 24 էջ։
  • Լուսատտիկ տատիկը, Երևան, «Անտարես», 2007, 16 էջ։
Է. Ավագյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից և անգլերենից)
  • Ճշմարտախոս Սվենը (ժողովրդական հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 70 էջ։
  • Մոլդովայի երկնքի տակ (արձակ և չափածո գործերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 103 էջ։
  • Անաստասյա Պերֆիլևա, Դ'Արտանյանի սուսերը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1958, 101 էջ։
  • Ի. Գոխար-Խորմանդարյան, Ծովի գաղտնիքները, Երևան, Հայպետհրատ, 1959, 14 էջ։
  • Ռուվիմ Ֆրաերման, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 205 էջ։
  • Գեորգի Բրյանցև, Արկածային գրադարան, հատոր 12 (հատորի մեջ մտնող «Երկնագույն ծրարը» վիպակը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 591 էջ։
  • Ֆրանտիշեկ Լանգեր, Սպիտակ բանալու եղբայրությունը, Երևան, Հայպետհրատ, 1961, 136 էջ։
  • Սովետական Ուզբեկստանի բանագհգֆյհգյդհյֆգհյգյհգդրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 174 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ(գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Պերսի Շելլի, Ընտիր տողեր, Երևան, Հայպետհրատ, 1963, 107 էջ։
  • Երբ փայլում է հյուսիսային աստղը (էստոն գրողները երեխաներին), Երևան, Հայպետհրատ, 1964, 135 էջ։
  • Ֆրանչեսկո Պետրարկա, Սոնետներ և կանցոններ (թարգմանության հեղինակակից Գևորգ Վիրապյան), Երևան, Հայպետհրատ, 1964, 235 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 1 (գրքի մեջ մտնող «Ճանապարհորդություն «Շլացուցիչ» նավով» վիպակը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1965, 695 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 5 (գրքի մեջ մտնող «Դեմքը կորցրած մարդը» պատմվածաշարը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1966, 812 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 6 (գրքի մեջ մտնող «Բոցավառ արշալույս» վեպը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1966, 956 էջ։
  • Երեք պստլիկ փիսիկներ (անգլիական ժողովրդական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 22 էջ։
  • Էդուարդ Լիր, Ջամբլիների աշխարհում (չափածո), Երևան, «Հայաստան», 1968, 44 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 9 (գրքի մեջ մտնող «Գարեհատիկ Ջոնը» վեպը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1969, 952 էջ։
  • Լև Կվիտկո, Իմ ընկերները (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 100 էջ։
  • Պետրինո Ամատունի, Կախարդներին հաղթող Չաօն (հեքիաթ-վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 121 էջ։
  • Օվսեյ Դրիզ, Ինչպես առավոտը կախարդական դարձնել (բանաստեղծություններ և հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1972, 127 էջ։
  • Տաջիկական քնար (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
  • Յուրի Յարմիշ, Արևի շողիկներ (հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1973, 175 էջ։
  • Միխայիլ Պրիվշին, Իմ պատանի բարեկամներին (պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Հայաստան», 1975, 233 էջ։
  • Կիրգիզական հեքիաթներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 319 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Անտառային տոնահանդես (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 26 էջ։

Աղբյուր
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 57։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets