ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մարգարիտ Աթաբեկյան

Մարգարիտ Լևոնի Աթաբեկյան (1917, օգոստոսի 22 -), հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943-ից։ Բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը, բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։

Ծնվել է Բաքվում։ 1938-ին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը։ Հետագայում սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այդ տարիներին միաժամանակ աշխատել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի մանկապատանեկան գրականությունում որպես խմբագիր։ 1946-ին տեղափոխել է Երևան։ 1953-ին, Մոսկվայում, «Հովհաննես Թումանյանը գրաքննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1956-ին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հովհաննես Թումանյանը գրաքննադատ» մենագրությունը։ Աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ Կատարել է մի շարք թարգմանություններ։

Աղբյուրներ
  • (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 24-25։ 
  • Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 38։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets