ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մուրադ Կոստանյան

Մուրադ Կոստանի Կոստանյան (օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1902 - փետրվարի 3, 1992, Երևան), հայկական սովետական դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։


1925թ ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան։ 1925-ից աշխատել է Թիֆլիսի Ադամյանի անվան հայկական թատրոնում 1928-ից՝ Լենինականի Աճեմյանի անվան թատրոնում, 1930-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1932-ից նկարահանվում է ֆիլմերում։ 1934-ից մանկավարժական գործունեություն է ծավալել, 1944-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Խաղացած դերերը թատրոնում
Սերոբ (Վաղարշյանի «Վանքաձոր») 
Խաչո (Ա. Գուլակյանի «Արշալույսին») 
Խարիտոնով (Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ») 
Պրոտոպեյ (Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ») 
Եպիխոդով (Ա. Չեխովի «Բալու այգի») 
Իսայի (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա») 
Բլագոյ (Բ.Նուշիչի «Փիլիսոփայության դոկտոր») 
Ֆորտունատո (Կ. Գոլդոնիի «Ձկնորսներ») 

Խաղացած դերերը կինոյում
1933 – Լույս և ստվերներ 
1937 – Կարո – Համբո 
1938 – Զանգեզուր – դաշնակցական սպա 
1939 – Լեռնային արշավ – վարսավիր 
1939 – Մեր կոլխոզի մարդիկ – պահեստապետ 
1939 – Սևանի ձկնորսները – Գրիգոր 
1943 – Դավիթ Բեկ – Ռաշիդ-միրզա 
1954 – Մանրուք – Գալուստ 
1954 – Փեսատես – ուղևոր 
1955 – Հասցեատիրոջ որոնումները – կոշկակար 
1956 – Սիրտն է երգում – քարտաշ 
1958 – Առաջին սիրո երգը – Տիգրան Վարունցի հարևանը 
1959 – 01-99 – Պետրոս 
1966 – Մեր քաղաքի մարդիկ – Սամսոն 
1969 – Ձախորդ Փանոսը – գյուղացի 
1973 – Ժայռը – Մատվեյ Եգորիչ 
1975 – Հարսնացու հյուսիսից – Մուրադ 
1980 – Բոլոր տարիքն են սիրուն ենթակա 
1982 – Երջանկության մեխանիկա – Արտավազդ 

Ձայնավորում
1980 – Ձախորդ Փանոս – Փանոս 

Գրականություն Մուրադ Կոստանյանի մասին
Ս.Հարությունյան, Մուրադ Կոստանյան, ՀԹԸ, 1975թ 

Հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets