ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հիմնվել են ՀՀ Նախագահի 2002թ. օգոստոսի 22-ի հրամանագրով` Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով:

Մրցանակների շնորհման կարգը
Մրցանակները շնորհվում են. գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, հետևյալ համամասնությամբ`
  • գրականության և արվեստի բնագավառում`
ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ, բ. երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ, գ. կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ, դ. թատերական արվեստի ոլորտում` մեկ մրցանակ, ե. կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.
  • ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` մեկ մրցանակ.
  • ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.
  • հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ:
Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets