ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Նիկողայոս Տիգրանյան

Նիկողայոս Տիգրանյան
(1857-1951)
Նիկողայոս Թադևոսի Տիգրանյանը երկար, բեղմնավոր կյանք ապրեց: Նա ծնվել է 1857 թվականի» օգոսաոսի 19-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), կիրթ, արվեստասեր ընտանիքում: Մանուկ հասակից առնչվել է քաղաքի երաժշտական կենցաղի բազմազան դրսևորումներին. այստեղ հնչում էին գեղջկական երգն ու պարը, աշուղների ու սազանդարների երգն ու նվագը, հաճախ այգում լսվում էին եվրոպական ռոաական հանրամատչելի ստեղծագործություններ՝ զինվորական փողային նվագախմբերի կատարմամբ: Ինը տարեկան հասակում ծաղկախտի հետևանքով նա ընդմիշտ զրկվեց տեսողությունից: 1871 թվին Օրան տեղավորում են Վիեննայի կույրերի ինստիտուտում, ուր և ստանում է ընդհանուր և երաժշտական կրթություն՝ Վիեննայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանի պրոֆեսոր Շենների մոտ: Ինստիտուտն ավարտելուց հետո Տիգրանյանը լեզուների և երաժշտության գծով ևս երեք տարի կատարելագործվում է Վիեննայում և 1880թ. վերադառնալով հայրենիք, ծավալում է բազմակողմանի գործունեություն:
Տիգրանյանը գրի առավ և դաշնամուրի համար մշակեց տարածված պարեղանակներ ու երգեր, որոնք լույս տեսան «Անդրկովկասյան ժողովրդական երգեր և պարեր» խորագրով ժողովածուով (1888): Այն ընդգրկում է յոթ գործ՝ վրացական «Ախ դիլավ, դիլավ», Գաբրիել Երանյանի հայ հասարակության մեջ տարածված «Կիլիկիա» երգերը, հայկական «Դյուզպարն» ու «Ետ ու առաջը», աշուղ Ջիվանա «Ընկերն ու «Քո փափագովը», պարսկական «Շարաշուբ» պարը: Առաջին իսկ քայլերից կոմպոզիտորը ցուցաբերեց երաժշտական լայն իմացություն թե´ ժանրային, թե´ ազգային պատկանելիության տեսակետից: Տիգրանյանը մշակեց նաև մուղամներ: Այս հարցում խոշոր դեր խաղաց նրա համագործակցությունը նշանավոր թառահար, արևելյան երաժշտության մեծ գիտակ Աղամալ Մելիք-Աղամալյանի հետ:
1893 թվականին կատարելագործվելու անհրաժեշտության գիտակցումով Տիգրանյանը մեկնում է Պետերբուրգ և մասնավոր կարգով դասեր վերցնում կոնսերվատորիայի պրոֆեսոր Ն. Սոլովյովից: 1894-1900 թվականները նրա ստեղծագործական աշխատանքի առավել բեղմնավոր տարիներն են:
1894 թվականից սկսվեց Տիգրանյանի կատարողական գործունեությունը: Անդրանիկ համերգը տեղի ունեցավ Պետերբուրգում, ապրիլի 22-ին, ծրագրում` հինգ համար իր աոաջին ժողովածուից, «Բայաթի քուրդը», Բեթհովենի թիվ 14 (Դո դիեզ - մինոր) սոնատը և Շոպենի ֆանտազիա-էքսպրոմտը: Նա համերգներ է տվել Մոսկվայում, Դոնի Նախիջևանում, Եկատերինոդարում, Թիֆլիսում, Շուշիում, Ալեքսանդրապոլում և այլուր՝ ամենուրեք արժանանալով ունկնդրի ջերմ վերաբերմունքին: Նրա ելույթները առանձնակի խանդավառությամբ ընդունեց հայ հասարակությունը: «Մշակ» թերթում կարդում ենք. «Երաժիշտ Ն. Տիգրանյանի կոնցերտը, որ տեղի ունեցավ չորեքշաբթի, մարտի 22-ին, Թիֆլիսի արքունական թատրոնում, հետաքրքրեց մեր հասարակությանը, իբրև աոաջին լուրջ փորձերից մեկը՝ եվրոպական երաժշտական կանոններին վերածելու հայկական և առհասարակ արևելյան եղանակները: ... Պարզ երևում է, որ շնորհալի և աշխատասեր երաժիշտը երկար և մեծ աշխատանք է գործ դրել արևելյան եղանակները այնպես մշակելու, որ փոխելով նրանց եվրոպական երաժշտական պահանջների համեմատ, չկորչի նրանց բնավորությունը և ոգին: Եվ Տիգրանյանը հասել է իր նպատակին »: 1990 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նա, որպես «արևելյան մեղեդիների հավաքագրման և մշակման պիոներ», ստացավ բրոնզե մեդալ:
1898 թվականին Պետերբուրգում տեղի ունեցավ Տիգրանյանի և Սպենդիարյանի հանդիպումը: Վերջինս հետագայում գրում է, որ Տիգրանյանի ստեղծագործությունների ոաումնասիրությունը մեծապես օգնել է իրեն ավելի խոր թափանցելու ազգային և առհասարակ արևելյան երաժշտության մեջ: Պետերբուրգում Տիգրանյանը ծանոթություն հաստատեց նաև ջութակահար Հ. Նալբանդյանի՝ «Շահնազի» առաջին և լավագույն կատարողի հետ:
Տիգրանյանի գործունեությունն ավելի ընդգրկում դարձավ 1921 թվականից: Ալեքսանդրապոլի լուսբաժնի հանձնարարությամբ նա կազմակերպեց երաժշտական սեկցիա-ստուդիա և մեկուկես տարի ղեկավարեց այն: 1922-ին հիմնեց կույրերի դպրոցը, որտեղ դասավանդում էր երաժշտություն և հանրակրթական առարկաներ: Նա հաճախ հանդես էր գալիս համերգներով և դասախոսություններով (արևելյան երաժշտության և դրա մշակման հարցերի շուրջ) զորամասերում և բանվորական լսարաններում: Այդ զեկուցումներից մեկը նա կարդացել է Լենինգրադում (1927թ. հունվարի 20-ին)՝ նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայի հրավերով:
30-40-ական թվականներին Տիգրանյանը ստեղծագործական նոր վերելք ապրեց: Զանազան կատարող կոլեկտիվների կազմակերպումը Խորհրդային Հայաստանում, երաժշտական կյանքի զգալի աշխուժացումը բարենպաստ պայմաններ ստեղծեցին աշխատանքի ընդլայնման համար: Նա գրեց մի շարք գործեր տարբեր անսամբլների համար, իսկ իր դաշնամուրային մշակումներից շատերը փոխադրեց սիմֆոնիկ և ժողովրդական գործիքների նվագախմբերի համար, գրեց նաև քայլերգեր փողային նվագախմբի համար:
Իր արգասաբեր ազգօգուտ գործունեության համար Ն. Տիգրանյանը արժանացավ կառավարական բարձր պարգևների:
1951 թվականին Ն. Տիգրանյանը կնքեց իր մահկանացուն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets