ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.08.2013

ՏԱԹԵՎ ՈՍԿԱՆՅԱՆ

ՏԱԹԵՎ ՈՍԿԱՆՅԱՆ
Իսկ ես չգիտեմ

Ծածկում ես ափով հայացքս խաշված,
Կապկպում, դնում ինչ-որ դարակում,
Կարծես իմ սերը, գնդասեղ դարձած,
Աջ ու ձախ մարդկանց մատներն է ծակում …

Ինքնամաքրման այս խոնավ մահճում
Օշինդր ես որպես գինի մատուցում,
ՈՒ ես չեմ հարբում, ու ես չեմ հանգչում,
Երբ կյանքն է ջերմում իմ հիվանդ ծոցում:

…Իսկ ես չգիտեմ համը քո հացի,
Որ լեռան վրա բաշխեցիր հատ-հատ:
…Իսկ ես չգիտեմ արվեստը լացի,
Այն լացի, որ քար կծակի կաթ-կաթ…
Տա Թև

Լուսանկարը` Սամվել Սևադայի

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets