ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սիլվա Կապուտիկյան

Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան Բարունակի (Հունվար 20, 1919, Երևան - Օգոստոս 25, 2006), հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։

Ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։
1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։
Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ։
13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա ամուսինը եղել է Հովհաննես Շիրազը։

Գրականություն Ս. Կապուտիկյանի և նրա ստեղծագործությունների մասին
Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Սիլվա Կապուտիկյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։ 
Ալբերտ Արիստակեսյան, Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։ 


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets