ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող
13 օգոստոս, 1943 - 02 օգոստոս, 2013

Ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը: Աշխատել է գրեթե բոլոր թատրոններում, նաև` կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ` Հայկական հեռուստաթատրոն, 1992-95թթ` «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մարմնավորել է բազում դերեր` Փայլակ` «Սեր և ծիծաղ», Տիրել` «Ռիչարդ 3-րդ», Շոշիա` «Մեղադրական եզրակացություն», հեռուստաթատրոնում` Չարենց` «Երկիր Նաիրի», Օգսեն` «Պաղտասար աղբար», Պուարո` «Ագաթա Քրիստի» և այլն: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն», (1984թ.), «Կարոտ» (1990թ.) «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան` նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965թ-ից եղել է Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ, 1980թ-ից` ՀԹԳՄ վարչության անդամ: 2005թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սևակի և այլոց երկերը: 2011թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն: Մահացել է Երևանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets