ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հովհաննես Իսակով

Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակով (օգոստոսի 22 1894թ. - հոկտեմբերի 11, 1967թ.), հայազգի Սովետական Միության նավատորմի Ծովակալ է։ Սովետական Միության հերոս է (մայիսի 7 1965), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։

Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում։ Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները։ Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի
ստեղծման գործում։ Ռազմական գործչից բացի, Իսակովը նաև գրող էր։ 1958 թվականից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967 թվականից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ։ Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի և գիտության բաժնում։ 1913թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1917թ. Իսակովը մեկնել է Պետրոգրադ և ընդունվել ծովային դպրոց։ Ավարտելով` ստացել է սպայի կոչում։ Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմական նավերի վրա։ 1918թ. մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին։ 1920 թվականից տեղափոխվել է Կասպից ծով և ծառայել որպես «Դյատելնըստ» հեծելավաշտային ականակիրի հրամանատար։ 1922-23թթ. ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը։ 1923-27թթ. աշխատել է սևծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ։ 1928թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ 1932 թվականից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել է միևնույն ուսումնական հաստատությունում` մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը։ 1938թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար։ Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը։ 1942թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել։ Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում։ 1944թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում։ Մեծ է նրա ավանդը նաև ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում։ 1932թ. ստանալով պրոֆեսորի կոչում` Իսակովը իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների և ստրատեգիաների մշակման վրա, որոնք ի դեպ շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում։ 1937թ. պաշտպանելով դիսերտացիան` Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։ Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին` Մոսկվայում։


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets