ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հովսեփ Էմին

Հովսեփ Էմին (1726, Համադան, Իրան — օգոստոսի 2 1809թ., Կալկաթա, Հնդկաստան)` հայ ազատագրական պայքարի գործիչ։

1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։
1759թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764թ. մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։
1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել է Կալկաթայում։
Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792թ. Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։

Աղբյուրներ
Ավագյան, Էդուարդ Սամվելի։ «Одной жизни мало»։ Վերցված է 2010-05-26։
Հովսեփ Էմին։ «The Life and Adventures of Joseph Emin»։ Վերցված է 2010-05-26։

Գրականություն
«Life and Adventures of Emin Joseph Emin 1726—1809 Written by himself. Second edition with Portrait, Correspondence, Reproductions of original Letters and Map». Calcutta 1918.
Ավագյան, Էդուարդ Սամվելի, «Одной жизни мало»: Պատմական վեպ։ (Հովսեփ Էմինի մասին) : Кн. 1 и 2 / Перевод с арм. С. Авакян, М. Кузанян; Худож. С. Кузяков, 408 էջ, 20 սմ, Մոսկվա "Сов. писатель", 1988թ./

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets