ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.08.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Սանդուխտ

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՍԱՆԴՈՒԽՏ
Սանդուխտ կույսը ծնվել, ապրել ու նահատակվել է մեր թվարկության 1-ին դարում: Նա հայոց Սանատրուկ Արշակունի արքայի (գահակալել է մեր թվարկության 1-2-րդ դարերում)դուստրն էր: 
Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո Նրա 12 առաքյալներից Թադեոսը քրիստոնեություն քարոզելու նպատակով եկել է Հայաստան: Թադեոս առաքյալի քարոզած հավատքին որդեգրվել է նաև Սանատրուկ թագավորի 18-ամյա դուստրը: Արքան փորձել է հետ պահել դստերը այլակրոնությունից: Հոր հորդորները չեն ազդել Սանդուխտի վրա, և թագավորը Սանդուխտին և նրա հավատակիցներին շղթայակապ բանտարկել է:
Տանջանքներն ու կտտանքները, սակայն, հետ չեն պահել Սանդուխտին և նրա հավատակիցներին քրիստոնեական հավատից: Ըստ մեզ հասած տեղեկությունների, 
սրախողխող է արվել թագավորի հրամանով, իր հավատակիցների և Թադեոս առաքյալի հետ` Արտազ գավառի Շավարշավան դաշտում: 
Սանդուխտը նահատակվել է հայոց հին տոմարի քաղոց (սեպտեմբեր) ամսվա 13-ին: Նրա հիշատակը Հայոց Եկեղեցում նշվում է Վարդավառի 2-րդ կիրակիի շաբաթ օրը` Սուրբ Թադեոսի հիշատակության հետ: Հայ Եկեղեցու Շարակնոցում Սուրբ Սանդուխտ կույսին նվիրված շարական կա : 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets