ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.08.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Հրաչ Մուրադյանի հիշատակին



Խոսք՝ Հայկ Մանուկյանի
երաժշտությունը` Սամվել Ավետիսյանի
գործիքավորումը` Տարոն Ավետիսյանի
Երգում է ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ


Հեռավոր Սիրիա, սասունցու օջախ,
Լույս աշխարհ եկար, դյուցազո՛ւն անվախ,
Եվ ակունքներիդ ոգով սնվեցիր,
Հայոց սուրբ հողի ճամփան բռնեցիր:
Օրհնություն առար Մարութա խաչով,
Կռիվ գնացիր հայրենյաց կանչով:

կրկ.
Տղերքը կողքիդ` Կարոտը, Պետոն,
Խիզախ կռիվներ հաղթեցիք հերթով,
Ելուզակներին գետին փռելով,
Հասաք Ֆիզուլի` վրեժ գոռալով:

Տղերքը կողքիդ` Կարոտը, Պետոն,
Խիզախ կռիվներ հաղթեցիք հերթով,
ՀՅԴ անուն բարձր պահելով
Մնացիր անմահ, դո՛ւ,
Ընկե՛ր Հրաչ:


Այս ի՞նչ պատահեց, ոչ ոք չիմացավ,
Սև բախտը ինչո՞ւ քեզ բաժին հասավ,
Կյանքիդ հիսունը դեռ չբոլորած,
Որոտաց գնդակ անարգ թշնամյաց:
Որքան բարի գործ անավարտ մնաց,
Շիվար դողում էր հողդ հայրենյաց:


2 комментария:

  1. ՀՐԱՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
    Հ ուր էր, պայքար էր քո ճամփան անցած
    Ր ոպեներդ լի էր վերելքով բազում
    Ա րդարության ղեկն էիր պահել դու, սակայն
    Չ արն էր արնախում քեզ մտել դարան
    Ի զուր էիր այդքան ոմանց վստահել
    Ն ախանձը տմարդի թակարդ էր լարել...

    ОтветитьУдалить
  2. Տղերքը կողքիդ` Կարոտը, Պետոն,
    Խիզախ կռիվներ հաղթեցիք հերթով,
    Ելուզակներին գետին փռելով,
    Հասաք Ֆիզուլի` վրեժ գոռալով:


    Այո,խիզախ,հերոսական ու դժվարին կռիվներում հաղթեց,ու սպանվեց սեփական երկրում ազգադավ տականքի դավադիր կրակոցից:
    Ընկեր Հրաչի մասին,դեռ շատ երգեր են գրվելու,շատ ափսոսանքի խոսքեր են ասվելու,բայց նրա սպանությունը մի հավերժական խարան է,Հայաստանի Հանրապետության ճակատին,մանավանդ,որ իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկում Հրաչ Մուրադյանի սպանությունը մինչև վերջ բացահայտելու համար:

    Անի Մելքոնյան

    ОтветитьУдалить

Blogger Widgets