ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.08.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Դիանա Աբգար

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

ԴԻԱՆԱ ԱՂԱԲԵԿ ԱԲԳԱՐ
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին, 
Ծննդյան անունը Անահիտ, օրիորդական ազգանունը Աղաբեկյան: Ծնվել է 1859թ. հոկտեմբերի 12-ին Արևմտյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում, նորջուղայեցի բարեկեցիկ ընտանիքում: Հայրը առևտրական Հովհաննես Աղաբեկի յոթերորդ զավակն էր: Մայրը Զմրուխտ Ավետումյանն էր, Թադեոս Խաչիկ Ավետումյանի դուստրը: Հետագայում Աղաբեկները տեղափոխվել են Կալկաթա: Այստեղ Անահիտը անգլիական կրթություն է ստացել կանանց մենաստանում, իսկ հայերեն գրել ու կարդալ սովորել է տանը: 
1889թ. հունիսի 18-ին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի վաճառական Միքայել Աբգարյանի, ով զբաղվում էր մետաքսի վաճառքով Հնդկաստանի և Ճապոնիայի միջև: Ապա նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է Ճապոնիայի Կոբե նավահանգստային քազաք` մշտական բնակության: Նրանք հիմնել են Ա. Մ. Աբգար առևտրական ձեռնարկությունը, ինչպես նաև բացել են Մեծ Արևելյան հյուրանոցը: Ունեցել են հինգ զավակ: 
1892թ. Դիանա Աբգարը Կոբեում հրատարակել է իր առաջին` Սյուզան վեպը, մի քանի տարի անց Պատերազմի տնային պատմություններ վեպը` նվիրված ճապոնացի ժողովրդին: 1906թ., ամուսնու անակնկալ մահից հետո Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը, մինչև որդու չափահաս դառնալը:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդի մասին դասախոսություններով: 1910թ. տեղի է ունեցել Յոկոհամայի գրական-երաժշտական ընկերության առաջին ժողովը, որի ընթացքում Դիանա Աբգարը բանախոսել է Ադանայի հայերի կոտորածների և հայ-թուրքական հարաբերությունների մասին: 
1919թ. մայիսին Դիանան մասնակցել է Խարիբունում կայացած Սիբիրի Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, ընտրվել պատվավոր նախագահ: Համագումարի օրակարգի գլխավոր և կարևորագույն հարցը եղել է Հայաստանին շուտափույթ օգնություն հասցնելը: 
1920թ. մարտի 7-ին Ճապոնիան de facto ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը: Ինչ խոսք այս գործում իր դերն է ունեցել Դիանա Աբգարը: 1923թ. Ճապոնիայի մեծ երկրաշարժի ժամանակ Դիանան իր ընտանիքով, հրաշքով ողջ է մնացել: 1926թ. արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցի կատուկ կոնդակին: Դիանա Աղաբեկ Աբգարը մահացել է 1937թ. հուլիսի 8-ին Յոկոհամայում: Թաղված է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատանը ամուսնու կողքին: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets