ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Լեւոն Ադյան

Լևոն (Լավրենտի) Ոսկանի Ադյան (ծնվ. 1940, օգոստոսի 30), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970-ից։

Ծնվել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Հարևան Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Սումգայիթի խողովակագլանման գործարանում որպես թթվածնային արտադրամասի ապարատավար։ 1960-ին ընդունվել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի ցերեկային բաժինը։ Երկրորդ կուրսից տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1964-ի նոյեմբերից աշխատել է Բաքվում հրատարակվող «Գրական Ադրբեջան» հանդեսում, սկզբում որպես արձակի բաժնի վարիչ, 1977-ից` բաժինների վարիչ։ 1979-81-ին եղել է հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնակատարը։
Ադրբեջաներեն լույս են տեսել նրա «Ձորով մի գետ է հոսում» (Բաքու, 1977), «Լեռների մարդը» (Բաքու, 1981), «Հավերժական վերադարձ» (Բաքու, 1984), «Ձորի տունը» (Բաքու, 1985)։

Լ. Ադյանի երկերի մատենագրություն
Կյանքի ճանապարհին (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Ուր են այն հին օրերը» լիրիկական վիպակը), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 128 էջ։
Հեռու լեռներում (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1968, 124 էջ։
Իմ երկրի մարդիկ (պատմվածքներ, ակնարկ, մանրաքանդակներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1970, 152 էջ։
Տունը գյուղի ծայրին, Երևան, «Հայաստան», 1971, 182 էջ։
Այն հեռավոր ամռանը (գրքում տեղ են գտել «Ձորում աղմկում է գետը» էսսեն և պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1975, 312 էջ։
Կորսված բարդիներ (գրքում տեղ են գտել «Կորսված բարդիներ» և «Մոռացված երգը» վիպակները), Բաքու, «Յազըչը», 1979, 272 էջ։
Մոռացված երգը, Բաքու, «Յազըչը», 1981, 326 էջ։
Աշնանային ցրտեր, Երևան, «Սովետական գրող», 1982։
Ակն ընդ ական, Բաքու, «Գյանջլիք», 1983, 309 էջ։
Հայրական տուն, Բաքու, «Յազըչը», 1984, 356 էջ։

Լ. Ադյանի կատարած թարգմանությունները (ադրբեջաներենից և ռուսերենից)
Միրզա Իբրահիմով, Խոսրով Ռուզբեհ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 182 էջ։
Հյուսեյն Աբասզադե, Շոկոլադ բաժանող աղջիկը, Երևան, «Հայաստան», 1976, 179 էջ։
Իմրամ Կասումով, Ջեյրան (վիպակների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1977, 480 էջ։
Հրո երկրի ձայները (ադրբեջանական վիպակների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1977, 422 էջ։
Իմրամ Կասումով, Մարդը խարիսխ է ձգում (վիպակներ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 400 էջ։
Ջաֆար Ջաբարլի, Պատմվածքներ, Բաքու, «Գյանջլիք», 1979, 120 էջ։
Սպիտակ կեչիներ (ադրբեջանական պատմվածքների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1978, 324 էջ։
Սուրեն Կասպարով, Ավազների միջով, Բաքու, «Յազըչը», 1979, 320 էջ։
Կապուտակ ծովը (նմուշներ ադրբեջանական երիտասարդական արձակից), Բաքու, «Յազըչը», 1982, 200 էջ։
Ամպրոպից հետո (ադրբեջանական դասական արձակի ժողովածու), Բաքու, «Յազըչը», 1984, 315 էջ։
Էլչին, Արծաթափայլ ֆուրգուն (պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 188 էջ։
Միրզա Իբրահիմով, Ծովափին, Երևան, «Սովետական գրող», 1984, 450 էջ։
Սուրեն Կասպարով, Այս տարօրինակ ապրիլ ամիսը, Երևան, «Սովետական գրող», 1984, 250 էջ։
Նարիման Նարիմանով, Բահադուր և Սոնա (փոքրիկ սիրավեպ), Բաքու, «Յազըչը», 1985, 96 էջ։

Արտաքին հղումներ

Աղբյուրներ
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 22-23։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets