ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.08.2013

Նամակ Գյումրուց. "Խոսքս ուղղում եմ նախարարներին"

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Օգոստոսի 19-ին ԺԱԱ-ում մամուլի ասուլիս է հրավիրել բլոգեր Արա Նախշքարյանը: Նա ասուլիսի ընթացքում ներկայացրել է իր բաց նամակը ՀՀ պաշտպանության, մշակույթի, կրթության և գիտության նախարարներին: Վերջիններիցս բանախոսը խնդրել ու պահանջել է հավուր պատշաճի նշել 1983 թվականի հուլիսի 27-ին Լիսաբոնում թուրքական դեսպանատունը գրաված 5 անձնազոհ երիտասարդների նահատակության օրը: Բլոգեր Արա Նախշքարյանը նաև պնդել է, որ ինքը պատրաստ է 3 նախարարություններին էլ ներկայացնել երիտասարդների
մասին անհարժեշտ տեղեկություններ: Խնդիրը կայանում է նրանում, որ ԿԳՆ պաշտոնական «Կրթություն» շաբաթաթերթի վերջին համարում տպագրվել է "Օգոստոսի 7-ին հայությունը ոգեկոչեց «ԱՍԱԼԱ»-ի զոհված մարտիկների հիշատակի օրը" վերնագրով հոդվածը: Ըստ բանախոսի, մի կողմից ասում ենք, թե դատապարտելի է ահաբեկչական գործունեությունը, մյուս կողմից ահաբեկչական կազմակերպության մասին գրում ենք ոչ ավել, ոչ պակաս մեր «Կրթություն» թերթում,-ասուլիսի ընթացքում նշել է Արա Նախշքարյանը: Մինչդեռ, ըստ նրա, երբ խոսում ենք Լիզբոնի գործից, ուզելով մի հուշարձան կանգնեցնել կամ ոգեկոչման արարողակարգ անցկացնել, հանկարծ չգիտես ինչու պետական մեքենան սկսում է հիշել, որ ահաբեկիչներին չի կարելի այդպիսի ծառայություն մատուցել և միանգամից կանխում են ամեն ինչ: Դիտեք տեսանյութը:

22 комментария:

  1. Այո, ես էլ եմ միանում Արա Նախշքարյանի արդար պահանջին, որ պարտավոր ենք ըստ արաժանավույն գնահատական տանք մեր հայրենակիցների հայրենասիրության, սիրո և ՀԱՅՐԵՆԻՔԻ չլուծված խնդիրների հանդեպ արժանապատվության, պարտքի զգացումի բարձր դրսևորմանը, հայրենասերներ որոնք հավասարապես համադրել էին իրենց ինքնագիտակցության մեջ երկու գերագույն արժեքներ ` ՀԱՅՐԵՆԻՔ և ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ, փառք մեր հերոսների անմար հիշատակին....

    Պատիվ ունեմ, Մարինե Վահրադյան

    ОтветитьУдалить
  2. http://pressing.am/?p=4986&l=am

    ОтветитьУдалить
  3. Այս գերբնական ոգու տերերը Իրենց հերոսական թռիչքով աշխարհին ապացուցեցին, որ հայի ոգին անպարտ է:Պատմության անարդար ալիքների մեջ խեղդեցին հայի ստրուկ լինելու գաղափարը և հայության զոհասեղանին դնելով իրենց կյանքը, մաքրեցին մեր սրբությունները: Փարոսեցին հայի անպարտելիությունը:

    ОтветитьУдалить
  4. Հարգելի Արա, իրենք հասկանում են ինչի մասին է խոսքը,եթե այդքան ուժեղ էին,թող Թուրքիայի կրթության նախարարին պաշտոնական բողոքի նոտա հղեին հայաստանը իրենց դասագրքային քարտեզներից դուրս թողնելու համար,թող պայքարեին,որ հարիսան մեզանից չտանեին, թող պայքարեին,<>երգը չսեփականացնեին,<>երգը սիրո երգ չդարձնեին,Ուրարտուն թուրքական չսարքեին...էլի շատ ու շատ բաներ: Իրենք երբևիցե կարող են պատկերացնել,որ մեր նահատակները <> հետևորդներն էին, երիտասարդներ էին,որոնք մեզ ու մեր պայքարի համար նահատակվելով,ԱՐՑԱԽՅԱՆ գոյամարտի ոգեշնչողներն էին նաև:Ամեն տեղ դաշնակցության և ազգայինի պայքարին են խոչնդոտում: ձենքի արժեքը չգնահատողը ինչպես կարող է ազգային պայքարի ոգին ընբռնել, հայկական բանակից հեռու մարդը ինչպես կարող է բանակը հասկանալ ինչ է... Մեր նահատակները կերտեցին մեր անկախությունը, նրանք մեր ազգային բանակի հենքն էին ու նախապատմությունը...Կեցցես ընկեր ճիշտ գործ ես անում, հեռու ենք,սակայն քեզ հետ ենք...

    ОтветитьУдалить
  5. Արդարացի պահանջ է: ՍԵԴՐԱԿԻ, ՍԻՄՈՆԻ, ՍԱՐԳՍԻ, ՎԱՉԵՅԻ, ԱՐԱՅԻ կերպարները օրինակ պիտի լինեն հայորդիների համար, մինչդեռ շատերը նույնիսկ չեն ճանաչում: ԱՅսպիսի վերաբերմունքը պարզապես անըդնունելի է և սարսափելի:

    ОтветитьУдалить
  6. Արա ջան։ - « Նման հարցերի նկատմամբ իշխանությունների բռնած դիրքն այնպիսին է, որ ակամայից սկսում ես տարակուսել, որ եթե օտարության մեջ Սողոմոն Թելերյանի դատավարությունը ներկայիս Հայաստանում ընթանար, ապա դժվար թե նրան ներում շնորհվեր... » ։

    ОтветитьУдалить
  7. Միանում եմ Արա Նախշքարյանի արդար պահանջին;

    ОтветитьУдалить
  8. Միանգամայն արդար պահանջ է, թերացում մեր պետության կողմից, այդպիսի ձեռնարկները ոչ թե զուտ ոգեկոչման դրսևորումներ են, այլ նաև նոր սերնդի դաստիարակչական հզոր միջոց: Միանում եմ արդար պահանջին

    ОтветитьУдалить
  9. Իսկ ԱՍԱԼԱ-յին կարելի է, դրել են մի ամբողջ գերեզմաններ Եռաբլուրում, բա այդ մէկը ոնց հասկանալ? Հայաստանի հանրապետութեան նախարարներ չեն կարող ըլլալ, թուրքի ծախուած մարդիկ են: Ամօթ, հազար ամօթ իրենց:

    ОтветитьУдалить
  10. Այո, ես նույնպես միանում եմ Արա Նախշքարյանի արդար պահանջին

    ОтветитьУдалить
  11. Hima mer ishxanutyunnerin nman baner@ chen hetaqrqrum.irenq menak stugum en irenc grpani hastutjun@ u vaxenumen ajn pakasacnel.lav kliner gnahatver ajs ararq@ .bajc djvare havatal.teev paron Ohanjan@ gtasirt marde...

    ОтветитьУдалить
  12. Միշտ ալ այդպէս է եղել, երբ մեր հեևոսների փառքը ու յիշատակը ուզած են անմահացնել: Նոյնն եղաւ պարագան, Նժդեհի, Դրօյի եւ Սօսէ Մայրիկի, ուր սեռունդ մը ամբողջ զրկուեցաθ այս հերոսների սխրագործութիւնները ճանաչելու իսկ այսօր Լիզբոնի հինգի պարագային դարձեալ կը փորձեն նուազդացնել մերինների հզօր աքդը, դաշնակցականավայել սկզբունքներով ընդացած Լիզբոնի արշաւը: Ես կը ձայնկցիմ Արա նախշքարյանի ազգաշունջ ոգիով արտասանած խօսքերին որը նպատակ ունի սրբագրելու սուտ խօսքերը:

    ОтветитьУдалить
  13. ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՀԻՇԱՏԱԿԻՆ...ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԸ ԶՈՀԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՈՒՐԲ ԳԱՂԱՓԱՐԻ...ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱՆՔ ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՀՍԿԱՅԱԾԱՎԱԼ ԳՈՐԾԻՆ ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ...

    ОтветитьУдалить
  14. ԳԱՅԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ-ՏԵՐՅԱՆ

    ОтветитьУдалить
  15. Լիսբոն 5-ի ազգանվեր գործունեությունը ահաբեկչություն որակողի,ազգային պատկանելությունը խիստ կասկածի տեղիքներ է տալիս:Մարդ,որքան զուրկ պետք է լինի Ազգային Արժանապատվության Գիտակցումից,որ ՀԱՅ ԴԱՏԻ,արդարացի լուծման համար պայքարող անձնազոհ մարտիկին ահաբեկիչ անվանի:Քաղաքական պայքարի մշակույթ չունենլով,ՀՅԴ-ին սևացնելու համար,Հայ Ազգի հերոսներին ահաբեկիչ անվանողները,ոչ այլ ինչ են,եթե ոչ դավաչճաններ:
    Միանում եմ Արա Նախշքարյանի և Ազգային Գիտակցությամբ օժտված իմ հայրենակիցների Արդար պահանջին.....:Մի սևացրեք մեր մարտիկների անունները,Սեդրակի,Սիմոնի,Սարգիսի,Արայի ու Վաչեի կերպարներով, ու նրանց օրինակով սերունդներ է պետք կրթել:

    ОтветитьУдалить
  16. ԱՐԱ ամբողջութեամբ կարդացի ու հետեւեցայ տեսանիւթին, լաւն էր ու տպաւորիչ: Պիտի առաջարկէի որ այս նամակից օրինակ մըն ալ ուղարկէիր Երեւանի քաղաքապետարան ու ԼԻԶՊՈՆ ՀԻՆԳԻ անուամբ փողոցի մը թէ պուրակի մը անուանակոչութիւնը պահանջէինք, մի գուցէ նաեւ այս գծով ինդէրնէթային ստորագրահաւաքի մը ընթացք տայինք, սփիւռք հայրենիք ձայները միացնելով: Մտածէ այս մասին ու փորձենք համազգային աղմուկ բարձրացնել այս գծով:

    ОтветитьУдалить
  17. ՀՀ պաշտպանության, մշակույթի, կրթության և գիտության նախարարներին : ԿԳՆ պաշտոնական "Կրթություն" շաբաթաթերթի վերջին համարում տպագրվել է "Օգոստոսի 7-ին "Ասալա"-ի զոհված մարտիկների հիշատակի օրը" վերնագրով հոդվածը : , Որքան էլ ԱՍԱԼԱ – ն ժամանակին համարվում էր տեռորիստական խմբավորում `մեզ համար ԱՍԱԼԱ-ն հայրենիքի և վրեժխնդրության համար իրենց զոհաբերած մարտիկների բանակ է , սա հասկանալի է , իսկ ինչ՞ու չեք մտաբերում Լիզբոնի այն հինգ անձնվեր տղաներին , որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն Հայ Դատի արդար պահանջի և նրանց հայրենարվեր գործը համարում եք ահաբեկչություն : Նույնիսկ Լիզբոնի այդ հինգ հերոսների մասին ոչ մեկդ չհիշատակեցիք գոնե որպես Հայի և Հայաստանի համար կատարված գործի , այն էլ նրանց սուրբ նահատակության 30 – րդ տարեդարձին : Ոչ մի միջոցառում չանցկացվեց հերոսներին հիշելու` թվածս նախարարությունների կողմից : Սա ուղղակիորեն դատապարտելի է , պարոնայք : Սա իմ խորին համոզմամբ խայտառակություն է մեզ համար: Այդ 5 տղաներից և ոչ մեկը ահաբեկիչներ չեն եղել, քանի որ, ի տարբերություն ահաբեկիչների`նրանք մինչեւ վերջ պայքարել են, որպեսզի թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և արդար հատուցում են պահանջել , որը այսօր մենք ենք պահանջում Ազգովի , պետական մակարդակով և բոլորովին վերջերս ՀՀ գլխավոր դատախազության մակարդակով : Նրանք մինչեւ անգամ կրակոցների ու պայթյունների ընթացքում դեսպանատան շենքից կանանց ու երեխաներին դուրս են բերել , որտե՞ղ եք տեսել , որ ահաբեկիչները նման կերպ վարվեն : Տասը տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի մարտիկները սպանեցին 70 թուրքի, որոնցից 34-ը դիվանագետներ էին , իսկ Լիզբոնի հերոսներն արդյո՞ք նույնը չարեցին , նույն Հայկական հարցի , հայրենիքի և վրեժխնդրության համար չնվիրաբերեցին իրենց կյանքը , ինչու՞ եք տարբերություն դնում , որն է դրա տարբերությունը ըստ Ձեզ , մեծարգո նախարարներ : Թերևս ամեն ինչ շատ պարզ է … Նրանք Դաշնակցականներ էին : Պարզապես խոսքեր չեմ գտնում զայրույթս հայտնելու և ամոթանք տալու մի փաստի առթիվ , որը փորձում է ջրբաժան անցկացնել ազգային հերոսների և ժողովրդի միջև : Որտեղ է Ձեր հայրենասիրությունը Աշոտյան և այլոք : Այդ ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում , պարոնայք !

    ОтветитьУдалить
  18. Հերիք է, հերիք կույր ապրեք: Հերիք է փեզեվանքների նման իրար հետեվ մտնեք այ ստից փուչիկներ: Ընդունենք մի պահ, որ 5 տղաները ահաբեկիչ են իսկ Հովհաննես Շիրազը՝: Շիրազը գրել է այս տղաների նվիրման ու ՀԱՅՐԵՆԱՍԵՐ լինելու համար. Հայ մեծանուն բանաստեղծներից միայն Շիրազն է անրադռաձել այս հարցին, որ մենք այօր գրագետ եվ Հայրենասիրական ոգով դարձնենք մեր սերնդին ճիշտ դաստիարակենք մեր երեխաներին իսկ ոմն միանգրագետ քաղաքական մեկնաբան ցեխ է լցնում այս ամենի վրա: Հարգելի քաղաքական լրագրող Նելլի Գրիգորյան կարդ՛ա, հասկացի՛ր, սովորի՛ր, որ հաջորդ քո ռեպորտաժներում գրիր նաեվ, որ Հովհաննես Շիրազին գումար են առաջարկել, որ այս բանաստեղծությունը գրի

    Յիշէ՛ք, հայեր, բալիկներուդ՝
    Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
    Որ քեզ ամառ պիտի տային,
    Բայց կէս ճամբին ընկան կիսատ՝
    Դեռ չտեսած հողն Արարատ։
    Յիշէ՛ք, հայեր, ընկողներին,
    Որ չհասան մեր հողերին,
    Ընկան հինգն էլ ի սէր հայոց՝
    Մեր հինգ միլիոն զոհուած որդոց,
    Որ գեր ձորում ընկած են դեռ՝
    Հայ վրէժի յոյսով անմեռ։

    Եկ գովք անենք հայ քաջերին
    Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
    Յիշէ՛ք հայեր, ինչպէս Տիզպոն
    Երեկ Տիզպոն, այսօր Լիզպոն,
    Եկ, դիմացիր, ազգ իմ զգօն
    Հինգ հայդուկին այս երգեհոն,
    Եկ որ Վարդանն Աւարայրի
    Անէծք դառնայ թուրքին վայրի։
    Յիշէք, հայե՛ր, որ վայր ընկան
    Անվերադարձ մահով, սակայն,
    Սարգիս, Սեդրակ, Արա,Սիմոն,
    Ինքը՝ Վաչէն՝ հանց երգեհոն,
    Մեզ կը կանչեն ու գան պիտի
    Ի սէր, գերուած Արարատի,
    Ի սէր հայոց մայր հողերուն՝
    Ընդդէմ հողաց թուրք գողերուն։

    Որ Հայաստանն իմ խլեցին,
    Մեզ վրէժը լոկ թողեցին.
    Երեկ Տիզպոն, այսօր Լիզպոն,
    Հայն է զոհւում հորիզոնից միչեւ հորիզոն։
    Չենք մոռանում Եղեռնը մեծ,
    Որ հայ արեան ծովը խմեց,
    Քարը թողեց վերապրողին,
    Թուրքն է ապրում, այն էր՝ հողին,
    Խամրեց արեւն ողջ հայութեան։
    Յիշե՛նք, հայեր Եղեռնն համայն,
    Որ մեր ազգի ծուծը խմեց,
    Աշխարհասաստ Եղեռնը մեծ։

    ОтветитьУдалить
  19. հարգելի լրագրող Նելլի Գրիգորյան դա շատ լավ է, որ դուք կրթված բանիմաց, խելացի եվ տաղանդավոր քաղաքակակն լրագրող էք բայց շատ վատ է, որ լինելով լրագրող այն էլ չէք տարբերում ահաբեկչությունը հերոսությունից ափսոսում եմ . . Այնուհետ անկապ բաներ էք գրում որից անտեղյակ էք Մի խնդրանք ում համար եվ ինչպես էք աշխատում դա ձեր գործն է, բայց ավելի լավ է 10 չափեք նոր կտրեք: Ես եկա այն եզրակացությանը, որ դուք ոչ քաղաքական լրագրող էք եվ ոչ էլ քաղաքական վատ լրագրող էք դուք ոչ մի բանի մասնագետ էլ էչք ուղակի սովորական բամբասանքչու մեկն էք, որը Հերոսությունը ահաբեկչությունից չի տարբերում ամոթ է ամոթ սովորեք նոր հասկացեէ քթե ինչումն է բանը . . .
    Լիզբոնի 5 տղաները իրենց անձնականկյանքը զոհաբերել են հանուն Հայրենիքի ամբողջ ուժն ուջանքը ներդրել են որպեսի ամբողջ աշխարհի ուշադրությունը սեվեռեն Հայկական հարցին իսկ դուք անամոթաբար ձեր եռանդը եվ ջանքը ներդրել էք այդ տղաներին սեվացնելու համար չի կարելի ամեն ինչ չափի մեջ գեղեցիկ է

    ОтветитьУдалить

Blogger Widgets