ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.08.2013

ԻՆԳԱ ԻՍԱՀԱԿՅԱՆ - Իմ Սուրբ Դից

Զև՛ս, իմ արքա, իմ սուրբ դից ...

Երազիս մեջ Զևսը եկավ,
Երկինքն ամպրոպով պատռեց,
Ձեռքին ամուր ինձ առավ,
Կայծակի միջով տարավ:

Նրա բազկն էր կուռ ու ամուր,
Ձայնն էր որոտ ու խրոխտ,
Ձեռքին ես էի ու լաբրումը,
Գեղեցիկ էր հանդիպումը:

Օլիմպոսի վեհ իմ Զևսը,
Օրհնյալ երկնի արի դիցը
Երկինք երկիր իրար զարկեց,
Թանձր ամպերն պատառոտեց:

Ձեռքին արի մեծ Զևսի,
Դարձա ուհին իր սրտի,
Լաբրումով նա զարկեց հանկարծ,
Եվ կայծ ելավ ցուպից հսկա:

Կայծը եկավ աչքս մտավ,
Զևսի կրակն վրաս իջավ,
Եվ սնվելով լոկ կրակով՝
Դարձա ես շեկ ու շիկածին:

Օլիմպոսի ճամփին էինք դեռ,
Զևսի մազերն էի շոյում,
Նրա որոտ հոգոցով
Գթույամբ էի ես լցվում:

Օլիմպոսի մուտքին հասանք,
Զևսը դրեց ինձ գետնին
Ու քայլեցինք միասին
Դեպի տաճարը ոսկի:

Ձեռքս բռնեց ու տարավ
Դեպի գահը իր հսկա,
Բազմեց գահին Զևսը վեհ,
Ինձ նստեցրեց աջ կողքին:

Ողջույն տալով մեզ եկան
Աստվածները վսեմափայլ,
Եկան խանարհ Զևսին տեսան
Ու ժպիտով փայլեցան:

Խնջույք եղավ երեք ամիս,
Երեք ամիս ցնծացին,
Սեր երգեցին, շողացին,
Վսեմափայլ Աստվածները պարեցին:

Ինձ գերում էր գինարբուքը,
Գեղեցիկ էր ցոփ խնջույքը,
Բայց հայացքով անընդհատ,
Փնտրում էի ես Հերային:

Օլիմպոսի ծաղկազարդ սանդուղքներով
Ես վեր ու վար շատ արի.
Չկար Հերան: Ես արթնացա.
երազն էր իմ գեղեցիկ:

Թերի հույզով արթնացած,
Զևսին սաստիկ կարոտած,
Խոր շունչ քաշի ափսոսած,
Երեք արցունք կաթեց ցած:

Մեկ էլ երկինքն որոտաց,
Ամպը ճաքեց, կայծկլտաց,
Սիրտս տեղից երերաց,
Զևսս աչքիս երևաց:

Եկավ գրկեց ինձ ամուր,
Տվեց քաղցր մի համբույր,
Ասաց որ էլ չտխրեմ,
Սեղմեց կրծքին ու գնաց:

Ձեռքիս մնաց ոսկե տերևն ձիթենու
Սիրեցյալիս ճերմակ մազը զարդարած,
Իմ արքայի, իմ սուրբ դիցի,
Վսեմ ու վեհ իմ Զևսի:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets