ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գրիգոր Շլդյան

Գրիգոր Հովհաննեսի Շլդյան կամ Շիլդյան (օգոստոսի 20 1900թ. - ապրիլի 1 1985 թ.), հայ նկարիչ է, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ։

Գրիգոր Շլդյանը ծնվել է 1900 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի-Ռոստով), հաջողակ հայ իրավաբանի ընտանիքում։ 1915 թվականին մեկնում է Սանկտ Պետերբուրգ, գեղարվեստի ակադեմիայում ուսանելու։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվում է Թիֆլիս, որոշ ժամանակ անց Ղրիմ։ 1920 թվականին մեկնում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Վիեննայում, որտեղ և սովորում է գեղարվեստի ակադեմիայում։ 1922 թվականին մեկնում է Բեռլին, 1923 թվականին ամուսնանում Ելենա Բոբերմանի հետ և նույն թվականին տեղափոխվում է Իտալիա՝ Հռոմ, որտեղ և ապրում է մինչև 1927 թվականը։ 1927-ից 1932 թվականներին ապրում է Փարիզում, այնտեղ եղել է «Անի» և «Հայ ազատ արվեստագետներու միության» անդամ։ 1933-ից 1941 թվականներին ապրում և ստեղծագործում է Միլանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կնոջ հետ բնակություն է հաստատում Գարդա լճի մերձակայքում և վերադառնում է Միլան միայն 1947 թվականին։ Շլդյանը մահացել է 1985 թվականին Հռոմում։

Անհատական ցուցահանդեսներ
  • 1925թ. դեկտեմբեր — «Բրագագլիա արվեստի տուն», Հռոմ, կազմակերպել է Ռոբերտո Լոնգին (9 գեղանկար և 17 գծանկար)։
  • 1933 թ. հունիս — Սկոպինիկ պատկերասրահ, Միլան։
  • Մոտավորապես 1933թ. — Ջացցի Ռեստորան (Ristorante Giazzi), Մոնցի այգի։
  • Մոտավորապես 1933թ. — Պրևոստի պատկերասրահ (Galleria Prevosti), Վարեզե։
  • 1934թ. — Դեդալո պատկերասրահ (Galleria Dedalo), Միլան։
  • 1937թ. — մամուլի ակումբ, Բոլոնյա, ցուցահանդես կազմակերպել է Վանելլին։
  • 1939թ. ապրիլ — Էտտորե Ջան Ֆերրարի պատկերասրահ, Միլան, կազմակերպել է Ռաֆայել Կարերին։
  • 1940թ. — Լիցեյ, Ֆլորենցիա, ցուցահանդես կազմակերպել է Կոնտինի-Բոնակոսսին։
  • 1942թ. —Դել-Միլյոնե պատկերասրահ, Միլան, ցուցահանդեսը ստացել է Ուգո Օյետտիի բարձր գնահատականը («Corriere della Sera» թերթում, փետրվարի 25 1942թ.) և ամրապնդեց Շլդյանի հաջողությունը։ Դրանից հետո Շլդյանը ստանում է բազմաթիվ պետական և մասնավոր պատվերներ։
  • 1942թ. — XXIII Արվեստի միջազգային ցուցահանդես Բիենալե Վենետիկի կենտրոնական ցուցադրական պալատում։
  • 1955թ. հուլիսի 23 - սեպտեմբերի 20 — Գրիգոր Շլդյանի աշխատանքների ցուցադրումը Վենետիկի նավավարների ընկերությունում։
  • 1956թ. — մամուլի ակումբ, Հռոմ։
  • 1958թ. հունիսի 26 - հոկտեմբերի 6 — Գրիգոր Շլդյանի աշխատանքների ցուցադրումը Վենետիկի նավավարների ընկերությունում։
  • 1963 թ. մայիսի 16 - հունիսի 16 — Բեատո Անջելիկո սալոնում, Հռոմ, ցուցադրվել է «Հիսուսի կնունքը» նկարը։
  • 1970թ. նոյեմբեր - դեկտեմբեր — Շլդյանի մեծարումը Վենետիկում և ցուցահանդես սալոն Բարբոյում, Հռոմ։
  • 1973 թ. հունիս - սեպտեմբեր — Ատենեո Սան-Բասսա, Վենետիկ։
  • 1977 թ. ապրիլի 21 - մայիսի 6 — լա Գրադիվա պատկերասրահ, Հռոմ։
  • 1979թ. մարտի 12 - մարտի 29 — ցուցադրվել է «Mors atomica» նկարը, Լա Բարկաչյա պատկերասրահ, Հռոմ։
  • 1980թ. հուլիս - հոկտեմբեր — ցուցահանդես «Գրիգոր Շլդյան անթալոգիա 1916 թվականից», Բեզանի փողոցի Ռոտոնդա, Միլան։
  • 1983թ. — ցուցահանդես «Անթալոգիա», Մոսկվա.
  • 1986թ. փետրվարի 2 - մարտի 31 — ցուցահանդես «Գրիգոր Շլդյան— հետադարձ հայացք», Ալմաստե պալատ, Ֆերրարա.
Թատերական ձևավորումներ
  • 1953 — Պատերազմ և խաղաղություն» (օպերա) Սերգեյ Պրոկոֆյև, «Ֆլորենտական երաժշտական մայիս», ռեժիսոր Տատյանա Պավլովա։
  • 1954 — «Մավր» (օպերա) Իգոր ստրավինսկի, «Լա Սկալա» թատրոն, Միլան։
  • 1957 — «Զանգակ» (օպերա) Գաետանո Դոնիցետտի, «Պիկկոլա Սկալա» թատրոն, Միլան։
  • 1958 — «Աբու-Հասսան» (օպերա), Կարլ Մարիա Վեբեր, «Պիկկոլա Սկալա» թատրոն, Միլան։
  • 1958 — «Դավադիրները կամ Ընտանեկան պատերազմ» (զինգշպիլ) Ֆրանց Շուբերտ, «Պիկկոլա Սկալա» թատրոն, Միլան։
  • 1962 — «Իսպանական կարդինալ» (օպերա), Անրի դե Մոնտերլան, թատրոն «Կոնվենյո», Միլան։
Գրքի ձևավորումներ
  • Աննա Բրուզադելի, «I giorni: poesie» (Փարիզ, 1952) — 5 գունավոր նկար։
  • Լև Տոլստոյ, «Աննա Կարենինա» ( Միլան, 1967) — 118 գունավոր նկար։
Հրատարակված գործերը
  • «Իրականության պատկերումը, էսթետիկա և տեխնիկա » Pittura della realtà։ estetica e tecnica. — Milano, 1956 (իտալերեն)
  • «Իմ արկածը» Mia avventura — Milano, 1963 (իտալերեն)
  • «Շլդյանի իրականությունը»։ La realtà di Sciltian — Milano, 1968 (իտալերեն)
  • «Գրիգոր Շլդյան, 30 խաբկանք» (նախաբանը՝ Պոլ Վիալարի )։ Gregorio Sciltian, 30 trompe-l’oeil — Milano, 1980. — ISBN 88-203-1188-7 (իտալերեն)
  • «Տրակտատ գեղանկարի, էսթետիկայի և տեխնիկայի մասին» (նախաբանը՝ Ուգո Սպիրիտոյի)։ Trattato sulla pittura։ Estetica, tecnica — Milano, 1981 — ISBN 88-203-0928-9 (իտալերեն)
Շլդյանը ֆիլատելիայում
  • 1968 Տպվեց Շլդյանի «Ֆիլատելիստը» նկարը Կուբայական փոստային նամականիշի վրա։ անմիջապես դարձավ ֆիլատելիստական գրականության ուշադրության առարկա։
  • 1981 Շլդյանի «Ուտելիք և գինի» նկարը վերարտադրվեց Իտալական Համաշխարհային նպարեղենի օրվան նվիրված փոստային նամականիշի վրա։
  • 1982 Սան Մարինոն Շլդյանի նկարներով թողարկեց Սուրբ Ծննդյան երեք փոստային նամականիշ։
Գրականություն
  • Վոլդեմար Գևորգ, Գրիգոր Շիլդյան - Միլան 1949 (իտալերեն)
  • Մի նկարչի երջանիկ հանդիպումը իր հայրենիքի հետ - Երևան «Սովետական արվեստ» 1959 թ. № 5
  • Кисин Б. М. Страна Филателия. — Москва Просвещение - 1969 (ռուս.)
  • Михаил Шолохов: Летопись жизни и творчества: (материалы к биографии) Москва Галерия - 2005 (ռուս.)
Արտաքին հղումներ
Կենսագրականը և որոշ գործեր (անգլերեն)(իտալերեն)
Gregorio Sciltian Նկարչի մասին (իտալերեն)(անգլերեն)

Նշումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets