ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հենրիկ Էդոյան

Հենրիկ Անտոնի Էդոյան (ծնվ. 1940, օգոստոսի 31), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։

Ծնվել է Երևանում։ 1957-ին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-62-ը ծառայել է խորհրդային բանակում։ 1967-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1970-ին` ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971-ից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973-ից` դասախոս։
1974-ին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
1990-ին` դոցենտի աստիճան, 1991-ին` պրոֆեսորի կոչում։ 1986-2008-ին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-96-ին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։
Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։
Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)։

Ստեղծագործության բնութագիրը
Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը` կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։

Գրաքննադատական աշխատանքներում մեկնաբանել է դասական, ինչպես նաև նորագույն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզվիմաստային կառուցվածքները։

Հ. Էդոյանի երկերի մատենագրություն
Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 88 էջ։
Պատկեր և կեսօր (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 1956։
Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 144 էջ։
Եղիշե Չարենցի պոետիկան, Երևան, 1986։
Այժմ և միշտ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1987։
Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
Հետգրություն, Երևան, 2001։
Երեք օր առանց ժամանակի, Երևան, 2005։
Փողոցի բաժանվող մասում, Երևան, 2006։

Հ. Էդոյանի կատարած թարգմանությունները
Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ։ Բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
Ոսկի Լոտոս։ Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան), Երևան, «Սովետական գրող», 1980, 264 էջ։
XX դարասկզբի ռուսական գրականություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
Հին արևելքի պոեզիա (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները և «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
Մեռյալների գիրք, Երևան, 2004։
Աստվածների ժամանակը, Երևան, 2007։

Աղբյուրներ
Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 178-179։
Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 237-238։
Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 407։

Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets