ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սուրեն Քոչարյան

Սուրեն Հովակիմի Քոչարյան (օգոստոսի 23 1904 - սեպտեմբերի 29 1979), խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) և ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան մրցանակ 1951թ.), և ՀԽՍՀ (1975թ.) պետական մրցանակների, պարգևատրվել «Պատվո նշան» շքանշանով։

Սուրեն Քոչարյանը ծնվել է 1904թ. Թիֆլիսում։ Թատերական կրթությունը ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում (1921-1925)։ 1925-1932 թվականներին՝ Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն) դերասան։

Դերերից են՝ 
  • Ֆուրմանով՝ Ֆուրմանով «Խռովություն», 
  • Վասկա Պեպել՝ Մաքսիմ Գորկի «Հատակում», 
  • Կակուլի՝ Գաբրիել Սունդուկյան «Պեպո»
  • Գիժ Մոզի՝ «Քանդած օջախ», 
  • Վիշնևսկի՝ «Եկամտավոր պաշտոն», 
  • Քարյան՝ «Ցասում»։ 
Ասմունքի արվեստին ամբողջությամբ նվիրվել է 1932 թվականից։ 1939 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի ժամանակ (ծրագրում՝ «Սասունցի Դավիթ»)։ Ստեղծել է ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա (հայերեն և ռուսերեն)։

Ստեղծագործական նախասիրությունը գրական նշանավոր երկերի ասմունքն էր՝ 
  • Շոթա Ռուսթավելի, «Ընձենավորը», 
  • Բոկաչչո, «Դեկամերոն», 
  • Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի», 
  • Հոմերոս, «Ոդիսական», 
  • Շեքսպիր, «Հանուն հայրենիքի» - կոմպոզիցիա, 
  • Լև Տոլստոյ, «Կրեյցերյան սոնատ», 
  • Գաբրիել Սունդուկյան, «Մակակո» - ըստ «Վարինկի վեչերը» պատմվածքի, 
  • Բորիս Պոլևոյ, «Ոսկի», 
  • «Հայ ժողովրդական հեքիաթները», 
  • «Հազար ու մեկ գիշեր», 
որոնք Քոչարյանի խաղացանկում պահպանվել են տասնյակ տարիներ։
Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և Շեքսպիրի վեհաշունչ խոսքը, և Լև Տոլստոյի հոգեբանական թափանցումները, և Խաչատուր Աբովյանի արարատյան բարբառը, և Սունդուկյանի թիֆլիսահայերենը, և Թումանյանի, Չարենցի և ռուս ժամանակակից գրողների ոճն ու լեզուն։ Քոչարյանի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխավոր սկզբունքը՝ կերպարների անձնավորումը հնչող խոսքի և դիմախաղի միջոցով։ Քոչարյանը իր արվեստով ստեղծել է «մի դերասանի թատրոն»։ Քոչարյանի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները» (ՀԽՍՀ պետական մրցանակ 1975թ.)։
Մահացել է Մոսկվայում 1979թ., թաղված է Երևանում։

Երկեր
Կենդանի խոսքի ոլորտներում, [Երևան, 1963
Գրականություն

Լ. Հախվերդյան, Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959
Алянский Ю., Сурен Кочарян, Москва 1983 (ռուս.) 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets