ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.08.2013

ԴՈՒ, ԾՈՎԸ ԵՎ ԿԱՊՈՒՅՏ ԱՐՑՈՒՆՔԸ

Ես աղոթում եմ քեզ համար... Արդյոք լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես դու ինձ, հովերը բերո՞ւմ են քեզ իմ շշուկները, սիրելի՜ս, միա՜կս, քայլում եմ սենյակում և անվերջ կիսաձայն զրուցում եմ քեզ հետ, իսկ ճերմակ արեգակը իր ցրտով գուժել է հոգի՜ս, սակայն օգոստո՜սն է... Իսկ ինձ ծո՜վն է կանչում, և նավզիկեները գլխահակ աղոթում են հավերժի ճամփորդների համար, նրանք այսօր այնքա՜ն տխուր են, որ ժամանակի սլաքները քառատրոփ սլանում են դեպի ճերմակ արեգակը, որի ձյան փաթիլները ծածկել են հավերժի ճամփան: Ծովի ալիքները մեկմեկու շշնջում են սպասումի հեքիաթը, մե՛ր հեքիաթը, և իրականությունը հայելում է ստվերն իմ տխրաշուք:
Հիշո՞ւմ ես` ինչպես էինք ծովին պատմում մեր սիրո երազը, իսկ հիմա դատարկությունն է դողում իմ սենյակում: Մայրամուտն է թևերն իր կախել և կարծես ուզում է գուրգուրել Մենությանը: Եվ տագնապի մի ճիչ ինձ համոզում է, որ լռեմ, լռեմ երկա՜ր... Ես վախենո՜ւմ եմ, իսկ դո՞ւ, դու չե՞ս վախենում, որ առօրյան իր տագնապներով կծածկի մեզ իրար կապող ճանապարհը: Եվ ճերմակ արեգակի հետքերը կօրորվեն նույն ճանապարհի վրա: Ուզում եմ սլանալ, գրկել, գուրգուրել իմ նավզիկեներին. նրանց արտասուքները ծովն է թաքցնում... իսկ իմ արտասուքները լոկ քո գրկում էին գտնում իրենց խաղաղությունը: Դու և ծովը գալիս եք կանգնում իմ դիմաց, ալիքվում եք, և զարթնում է իմ մեջ Կարո՜տը, և անբարբառ մի թախիծ, առած իր թևերին նավզիկեներին, սլանում է դեպի անհայտություն: Իսկ ո՜ւր մնացի ես... Ինձ ծովն է սպասում, այսինքն` դու... Եվ քաոսն է կուտակվում իմ մեջ, քանզի կապույտ ալիքների շառաչից ծնվեց մի կապույտ արցունք. ես նավզիկեներից սովորեցի թաքցնել արտասուքները ծովում, թող լողա կապույտ արցունքն իմ մենավոր, թող լսի ծովի ալիքների շշուկներն ու խաղաղվի: Իսկ ես իմ սենյակում կհսկեմ մենությունս, որի սրտում ալիքվում են դու, ծովը և կապույտ արցունքը...

© բանաստեղծ Ռաֆայել Սերենց
18.08.2013

5 комментариев:

  1. Մարդի՛կ , սիրե՛ք բանաստեղծի պես, սիրե՛ք ու ապրեք…
    Սիրո անվերջ կարոտ… սպասում… տարածություն … ժամանակ,,, Սերը ապրում է ու իր խոսքը արտահայտում բառերի օգնությամբ ՞Նա անմահ է… Նա սպասում… Երբեմն պետք է հեռավորություն , ժամանակ, որպեսզի սիրող սրտերը զգան իրենց սիրո չափը, հասկանան սիրո՞ւմ են, ուժե՞ղ է այդ սերը, նա կարո՞ղ է պայքարել դիմանալ հեռավորությանը, ապրել ու սպասել ձգտել կրկին հանդիպման:
    Սիրո լույսով ապրողները լինում են աստվածնային բարի ու ներող: Մարդի՛կ, սիրեք, սիրեք բանաստեղծի պես, սիրեք ու ապրեք: Սփռեք ձեր սերը ամենուր: Չէ՞ որ սիրո ճանապարհը անցնում է ծաղիկների միջով ու գեղեցիկի նուրբ զգացողուրյամբ ու գնահատումով:
    Երկար պահպանեք Ձեր սերը սիրելի բանաստեղծ: Թող հեռավորությունը վերանա ու կապույտ ջրերը կրկին հանդիպեցնեն ձեր երկուսին : Թող այդ սպասումը դառնա միմիայն հանդիպման սպասում : ՈԻ գիշերները , առավոտները , անցկացնեք միասին: Մարդիկ սիրեք ու արտահայտեք ձեր սերը թող նա չմնա ձեր ներսում այդ զգացողությունը մի թաքցրեք սառը դեմքի դիմակի տակ: Սիրե՛ք մարդիկ ու ձեր սերը տարածեք … Ժպտացեք սիրո ժպիտով … Նա այնքա՜ն գեղեցիկ է …

    ОтветитьУдалить
  2. Որքան~ն սեր ու կարոտ կա Ձեր տողերում: Ձեր սիրտը ծնվել է սիրուց ու շաղախվել միմիայն կարոտի կապույտով` Սեր ու Կարոտ: ...Ինձ երբեմն թվում է ,թե դեռ գրված տողերը քիչ են կարողանում վեր հանել Ձեր հոգու ողջ հարստությունը: Դուք հաճախ նույնիսկ թաքցնում եք ընթերցողից Ձեր զգայուն ու նուրբ հոգին,որը և սիրել գիտե և ներել և սովորեցնել, լինել համբերատար ու այնքա~ն բարի: Իրականության մեջ կորչում են , չեմ գտնում Ձեր գույների նման տաք գույներ: Այնքան պարզ եք գրում...հասկանալի ու այնքա~ն խորը... Դուք հարուստ եք , շատ հարուստ դրական հույզերով և նրանք ավելացնում են Ձեր հմայքը,որպես սիրող ու նվիրված տղամարդ: Ձեր սերը մեծ է ու անկեղծ և նա չի ների դավաճանությունը և սուտը: Սերը Ձեր տողերում միմիայն լույս է տարածում : Նա օգնում է ապրել և հավատալ Իսկական սիրուն: Կարդալով Ձեր այս հոդվածը սիրելի հեղինակ ` Ռաֆայել ՍԵրենց,ես դարձյալ համոզվեցի,որ բանաստեղծի սիրտը շնչում և արտաշնչում է Սեր,տարածելով Սեր-սեր-սեր: Երանի մարդիկ կարողանան հասկանալ սիրո ուժի կարևորությունը և կարողանան նաև ,ինչպես Դուք գրել եք մեկ այլ հոդվածում: Ձեր սիրտը...թող միշտ բաբախի սիրո լույսով և Դուք վայելեք նաև Ձեր սերը : Ձեզ նորանոր հաջողություններ սիրելի ՌԱՖԱՅԵԼ ՍԵՐԵՆՑ: Դուք օգնում եք մարդկանց հավատալ ,սիրել և ապրել:Ձեր տողերը այնքան հին են ու նորն են: Նրանք գրվել են ուղիղ երկու տարի առաջ,սակայն հնացած չեն,ինչպես Հավերժի ճամփորդներ,այդ տողերը դեռ շատերը կկարդան և կհավատան սիրո հրաշքին` Սերենցյան հրաշքին: Հիանալի տղամարդու կերպար-ահա թե ով եք Դուք սիրելի բանաստեղծ: Ձեզ միշտ երիտասարդ եմ ուզում տեսնել:Թող լցվել Ձեր օրերը հրաշքներով,ինչպես որ Դուք մերն եք դարձնում`ընթերցողներինս: Շնորհակալություն Ձեզ:

    ОтветитьУдалить
  3. Նախադասությունը ուղղված:
    __________________________
    Երանի մարդիկ կարողանան հասկանալ սիրո ուժի կարևորությունը և կարողանան նաև <>,ինչպես Դուք գրել եք մեկ այլ հոդվածում:

    ОтветитьУдалить

Blogger Widgets