ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Տիգրան Մուշեղյան

Տիգրան Պետրոսի Մուշեղյան (1886, օգոստոսի 20 - 1935, ապրիլի 22), հայ ֆիզիոլոգ։

Ծնվել է Վաղարշապատում։ 1906-ին ավարտելով Երևանի արական գիմնազիան` ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, որն ավարտել է 1912-ին և աշխատանքի անցել նույն բուհի ֆիզիոլոգիայի ամբիոնում։
1919-ին Մուշեղյանը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ` կենսաբանության և մաթեմատիկայի դասախոս։ 1921-ին նա հրավիրվել է ԵՊՀ` դասավանդելու «Կենդանիների ֆիզիոլոգիա», «Բնության դիալեկտիկա», «Բնագիտության դասավանդման մեթոդիկա» դասընթացները։ 1922-ին նրա ջանքերով ԵՊՀ-ում կազմակերպվել են կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան։
1922-35-ին նա ղեկավարել է Ֆիզիոլոգիայի ամբիոնը։ 1933-ից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ ռեկտոր` միաժամանակ վարելով ՀԽՍՀ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի բնագիտական բաժանմունքի նախագահի պարտականությունները։
Մեծ է Մուշեղյանի դերը դպրոցական ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի ստեղծման, ինչպես նաև մանկավարժական կադրերի պատրաստման գործում։
Զբաղվել է նաև գիտական աշխատանքով։ Նա ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստացել է ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունն ուսումնասիրել է կենդանիների և բույսերի վրա։
Վախճանվել է Երևանում։
ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը 1973-ից կրում է Տիգրան Մուշեղյանի անունը։

Աղբյուր
Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 20-21։ 

ՏԵՍ ՆԱԵՎ
http://ah.do.am/mer_masin/nshanavor_demq/mushexyan_tigran_petrosi.htm

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets