ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ցոլակ Բեքարյան

Ցոլակ Վաղինակի Բեքարյանը (հոկտեմբերի 30 1922 – օգոստոսի 23 1980) հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ։ Ծնվել է Ադիս Աբեբայում՝ Եթովպիայում մանկավարժների ընտանիքում։ 1926 թվականին ծնողների հետ հայրենադարձվել է Հայաստան։ Գրել է նվագախմբային, գործիքային և վոկալ ստեղծագործություններ։ Մահացել է Կարելիայի Սորտավալո քաղաքում (հանգստյան տանը)։

1940-1942 սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ջութակի բաժնում:
1948- ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, իսկ 1960-ին կոմպոզիցիայի բաժինը Էդուարդ Միրզոյանի ղեկավարությամբ։ 
1945–1965 նվագել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբում։ 
1965-1980 դասավանդել է Երևանի պետական Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։

Ստեղծագործությունները
  • Կոնցերտ — լարային նվագախմբի համար 
  • Ռապսոդիա — սիմֆոնիկ նվագախմբի համար 
  • Սյուիտ — ժողգործիքների անսամբլի համար 
  • Տոնական նախերգանք — ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար 
  • Կերպարներ — դաշնամուրային կվինտետ 
  • Կոնցերտ — ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ 
  • Պոեմ — ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ 
  • Սյուիտ — դաշնամուրի և ֆլեյտայի համար 
  • Սոնատ N1 — մենանվագ ջութակի համար 
  • Սոնատ N3 — մենանվագ ջութակի համար 
  • Ֆանտաստիկ պրելյուդ — դաշնամուրի համար 
  • Ազատության երգ — կանտատ վոկալ-սիմֆոնիկ պոեմ 
  • Ալագյազի մանիներ — կանտատ ասմունքողի, երգեցիկ խմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար 
  • Իմ բախտին — ձայնի և կամերային նվագախմբի համար 
  • Ստրիպտիզ — 20-րդ դարի Փարիզյան երգեր շարքից 
  • Փարվանա — պոեմ կամերային նվագախմբի և կանանց երգչախմբի համար 
  • Ավե Մարիա — պոեմ երկսեռ երգչախմբի համար 
  • Երգ ազատության — կանտատ ասմունքողի և խառը երգչախմբի համար առանց նվագակցության 
  • Մարինե վանքում — խառը երգչախմբի համար առանց նվագակցության 
  • Սիմֆոնիա N1 — խառը երգչախմբի համար առանց նվագակցության 
  • Սիմֆոնիա N2 — խառը երգչախմբի համար առանց նվագակցության
Տպագիր ստեղծագործություններ
  • Պոեմ ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ 1971թ. Երևան
  • Երկու սոնատ ջութակի համար սոլո 1973թ. Երևան 
  • 0ркестровые произведения советских композиторов Поэма для струнного оркестра 1976թ. Մոսկվա
  • Романсы композиторов Армении Моему счастью 1976թ. Մոսկվա 
  • Հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ Մարինե վանքում 1978թ. Երևան 
  • Ց. Բեքարյան, Յու. Գևորգյան Սոլֆեջիո 1980թ. Երևան 
  • Ջութակի սոնատներ Սոնատ N3 1983թ. Երևան 
Ձայնասկավառակներ
  • Скрипичная музыка. Играет Рубен Агаронян. «Мелодия» Ц. Бекарян – Соната N 2 для скрипки соло. 
  • Хор армянского хорового общества. Худ. рук. Э. Цатурян. «Мелодия» Ц. Бекарян – Марине ванкум. 
  • Романсы на стихи А. Исаакяеа.  «Мелодия» Ц. Бекарян – Моей судьбе – Кнарик Малунцян.
Հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets